Տուսկը կոչ է արել ԵՄ երկրներին կարգավորել միգրանտների տեղավորման հետ կապված հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին իրականություն դարձնել փախստականների տեղավորման վերաբերյալ հաստատված ծրագիրը: Ինչպես հաղորդում է past-ը, Տուսկը նման հայտարարությամբ հանդես է եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումից հետո:
«Նախ և առաջ մենք պետք է վերջ դնենք տեղափոխման հետ կապված ահավոր զգացմունքներին, քանի որ նրանք շարունակում են սնուցել պոպուլիզմն ու բաժանում են Եվրոպան»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Նշված ծրագրի շրջանակներում Հունաստանից և Իտալիայից շուրջ 30 հազար փախստականներ են տեղափոխվել եվրոպական այլ երկրներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



