Արվեստի դպրոցը կկրի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և որոշել է «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, ի պատիվ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի, անվանափոխել «Երևանի «Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ:
Ըստ այդմ, նաև համապատասխան փոփոխություն է կատարվել վերոնշյալ դպրոցի կանոնադրության մեջ:
Ավագանու այլ որոշումներով հաստատվել են նաև «Երևանի հ.70 մանկապարտեզ»-ը՝ «Լապտերիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ, իսկ «Երևանի հ.91 մանկապարտեզ»-ը՝ «Փոքրիկ երկիր» մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանափոխելու և դրանց կանոնադրությունների մեջ համապատասխան փոփոխություն կատարելու մասին որոշումների նախագծերը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



