Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քրիստինե Պեպելյանն արտաքինին շատ մեծ նշանակություն չի տալիս

ԼԱՅՖ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է մասնագիտության ընտրության, որոշ երգերի ստեղծման պատմության և իր նախընտրած արժեքների մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Քրիստինե Պեպելյանը երգչուհի լինելու մասին չի երազել

Ես չգիտեի, որ պետք է երգչուհի դառնամ։ Կխաբեմ, եթե ասեմ, որ մանկության տարիներից երազում էի այդ մասին: Գիտեի մի բան` սիրում եմ երաժշտությունը, չգիտեի, թե ինչպես կկապվի կյանքս երաժշտության հետ: Բայց հաստատ գիտեի, որ երաժշտությունը միշտ ինձ հետ կլինի:

Ես անում եմ իմ սիրած գործը, երգում եմ մարդկանց համար: Իրականությունը մոտ եղավ երազանքներիս:

«Մայրիկ» երգի ստեղծման մասին

Ես ունեմ շատ երգեր և «Մայրիկ» ստեղծագործությունը, որն իմ երգացանկից դուրս մի բան է: Ինձ համար տարերքի պես, շատ յուրահատուկ երգ է:

Մտածում էի` ինչ նվիրեմ մայրիկիս իր ծննդյան օրը, և Արամ Ավագյանին խնդրեցի, որ երաժշտություն ուղարկի: Մարդիկ ինձ ասում էին, որ մայրիկի թեման շատ ծեծված է, երգեր շատ կան, բայց ես որոշեցի, որ նման երգ պետք է լինի:

Մայրիկիս ծննդյան տարեդարձին միացրի ձայնագրությունը, լսեց: Իմ անակնկալը ստացվել էր: Երգի շնորհիվ շատ մարդիկ համապատասխան հիմնարկներում ապրող երեխաներին ուշադրություն դարձրին:

Քրիստինե Պեպելյանը կարող էր լինել մանկական հոգեբան կամ…

Շատ մասնագիտություններ կան, որ մեծ հաճույքով կընտրեի: Չեմ կարծում, որ կա մի աշխատանք, որ կարևոր չէ: Չկան կարևոր և ոչ կարևոր գործեր, պարզապես մարդը պետք է սիրի իր աշխատանքը: Ես կուզեի լինել մանկական հոգեբան կամ վիրաբույժ. երեխաների հետ կապված մի բան կընտրեի: Կամ՝ բալետի պարուհի:

Երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ «Եվրատեսիլին» մասնակցել

Առաջարկ երբևէ չեմ ստացել: Մտածում եմ, որ մրցութային երգչուհի չեմ: Մրցույթը մի քիչ այլ նպատակ ունի, իսկ ես հանդիսատեսի հետ խոսել եմ սիրում:

Արտաքինը նշանակություն չունի

Ես երբեք չեմ մտածել, որ արտաքինը շատ մեծ նշանակություն ունի: Ինձ համար անկեղծությունն է կարևոր:  Գեղեցկությունը ժամանակավոր, անցողիկ և շատ դեպքերում ձանձրալի երևույթ է:

… Ես չեմ վախենում նրանից, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել ինձ առանց դիմահարդարման: Հուսով եմ, որ առանց դրա տեսնելիս չի սարսափի: Ես սիրում եմ լինել խնամված. դիմացինին էլ է հաճելի, երբ պատրաստված ես գնում հանդիպման:

Ես միշտ ինձնից լավ մարդկանց հետ եմ ընկերություն անում…

Միայն քեզնից լավ մարդը կարող է սրտացավ լինել, քեզ ճիշտ ճանապարհը ցույց տալ: Ընկերդ պետք է լինի քեզնից լավը, և նույն կարծիքն ունենա քո մասին:

Ես չեմ կարող ասել, որ մարդու հետ 10 րոպե շփվելուց հետո կարող եմ նրան համարել իմ ընկերը: Այդպես չի լինում, ես դրան չեմ հավատում: Նոր ընկերներ ձեռք բերելը դժվար է լինում հայտնի լինելու ժամանակ, իմ տեսակն ինձ փրկում է՝ փառք Աստծո:

…Այս կարճ կյանքում որևէ մեկն իր հետ որևէ բան չի տանելու: Պաշտոնը, փողը և կոչումները փորձություններ են, որոնց միջով պետք է անցնի մարդը. շատերը չեն հաղթահարում այդ փորձությունները:

Սերն ինձ համար շատ կարևոր է

Եթե ինձ սիրեն, մեր ընկերությունը կստացվի, սերն ինձ համար շատ կարևոր է, ես պետք է ջերմություն զգամ՝ բեմում թե որևէ այլ տեղ: Ես նման տեսակի մարդ եմ:

..Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը, այն ճանապարհը, որ ընտրել եմ: Ես շատ եմ սիրում իմ գործը:

«Բարև ձեզ»

Օգոստոսին ինձ զանգահարեց Հրանտ Թոխատյանը և առաջարկեց ֆիլմում նկարահանվել, ընտրեց ինձ համար էպիզոդիկ մի բան: Նկարահանվեցի մի քանի վայրկյան. ֆիլմում ասում եմ միայն «Բարև ձեզ»:

…Չգիտեմ՝ «Բարև ձեզ» ասելու համար ինչո՞ւ էի առավոտյան 7-ից նկարահանման հրապարակում: Հույս ունեմ, որ ինձ չեք նկատի այդ ֆիլմում: Դա ֆիլմ է ֆիլմի մասին:

Հանդիպման ընթացքում Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին ներկայացրեց իր նոր` «Աղոթք» երգը, որը հայկական նոր հեռուստասերիալներից մեկի սաունդթրեքն է: Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը` Անահիտ Մխիթարյանը:

Քրիստինե Պեպելյանը ծնվել է 1980թԵրևանում: 1997թավարտել է Երևանի Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը:Սովորել է նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1997-2003թթսովորել է Հայաստանի Երգիպետական թատրոնում: 2003թՀայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխութ յան ժամանակ արժանացել է «Տարվահայտնություն» մրցանակինԱրժանացել է բազմաթիվ մրցանակներիպատվոգրերիՀյուրախաղերով և մենահամերգներով եղել էաշխարհի բազմաթիվ երկրներում 

Ռոզա Գրիգորյան 

ՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի