Հայ մարզիկները մեկնարկում են Օլիմպիական խաղերում
ՍՊՈՐՏՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամները սկսում են պայքարը 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:
Առաջինն Օլիմպիական խաղերում կմեկնարկի Կատյա Գալստյանը, ով ուժերը կչափի սպրինտում (Երևանի ժամանակով 12:30-ին): Նույն սպրինտ մրցաձևում պայքարի մեջ կմտնի նաև Միքայել Միքայելյանը (Երևանի ժամանակով 13:05-ին):
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:
Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին:
Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



