Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե Մարտին Սկորսեզեն է նկարահանում, բոլորը հավանում են, եթե Զորիկ Հովսեփյանն է նկարահանում, ապա ասում են՝ արյունը շատ է»

ԼԱՅՖ

Մի քանի օր է՝ երևանյան մեծ էկրաններին կարող եք դիտել Զորիկ Հովսեփյանի «Անկում» քրեական դրաման: Այն պատմում է մանկության ընկերների մասին, որոնք հայտնվում են քրեական աշխարհում՝ հեշտ փողեր ունենալու տենչանքով:

Ֆիլմում նկարահանվել են Գագիկ Աթասյանը, Մոսո Գրիգորյանը,Դավիթ Շումսկին, Արթուր Վարդանյանը, Մանանա Գևորգյանը, Սևակ Սարգսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը, Սպարտակ Հարությունյանը և այլք: Նկարահանումները տևել են ութ ամիս, մոնտաժը՝ երկու ամիս:

Զորիկ Հովսեփյանն իր աշխատանքը նվիրել է աշխարհահռչակ բրիտանացի ռեժիսոր Թոնի Սքոթի հիշատակին: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմում կան դրվագներ և մոնտաժային լուծումներ, որոնք հենց Թ.Սքոթի ոճով են արված: Զորիկ Հովսեփյանն ութ ֆիլմի հեղինակ է, սակայն քրեական դրամայի ժանրում աշխատում է առաջին անգամ: Past.am-ին նա խոստովանեց, որ սիրում է դրամա, դինամիկա և միստիկա, իսկ պատմական ֆիլմեր դեռ չի համարձակվում նկարահանել:

«Ես ցանկանում եմ, որ ցանկացած բնագավառի սկսնակ մարդ իր կողքին ունենա այնպիսի թիմ և ընկերներ, որոնց համար առաջնայինը նյութականը չէ, որոնք գործի համար կմիանան: Օրինակ՝ ծառատունկ է, ինձ կարող է միանալ քսան մարդ: Նրանց համար կարող է էական չլինել, թե այդ ծառը որքան բերք կտա: Իհարկե, մենք ամեն ինչ կտանք, որ ծառն աճի, բայց չենք հուսահատվի կամ փոշմանի, եթե այդպես չլինի: Մենք հովանավոր չունենք, մեր ուժերով ենք ամբողջն արել: Սա մեզ համար հոգևոր սնունդ է, ոչ թե կոմերցիա»,- ընդգծեց Զորիկը:

Մեր զրուցակիցն ասաց, որ հինգ տարի է՝ հեղինակային կինոյի ասպարեզում է, և ամեն նոր ֆիլմ մեծացնում է ճանաչելիությունը:

««Անկում»-ից հետո, կարծում եմ, մարդիկ, այդ թվում՝ դերասանները, կսկսեն համացանցում փնտրել իմ մյուս գործերը: Առաջարկը ստանալիս դերասանները հաճախ ասում են, որ միայն պրոֆեսիոնալ դաշտում են աշխատում, սակայն «ոչ պրոֆեսիոնալ» ասվածը չի ենթադրում վատ ռեժիսոր: Ես նկարահանում եմ հեղինակային կինո:

Հեղինակային կինոն ու պրոֆեսիոնալը տարբեր հասկացողություններ են: Հեղինակային ֆիլմը տալիս է կադրերի ընտրության, մոնտաժի ավելի լայն ազատություն: Բայց այդ ամենն էլ պետք է արդարացված լինի: Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստներն այդ ուղղությունը չեն ընդունում»,- նշեց ռեժիսորը:

Զ.Հովսեփյանն իր ֆիլմերը չի ներկայացնում միջազգային փառատոնների, քանի որ չունի աջակիցներ և պրոդյուսերներ: Այնուամենայնիվ, նա ունի գործեր, որոնք Լեհաստանում բարձր գնահատականի են արժանացել, բայց ինքն անձամբ չի ներկայացրել դրանք: Ինչ վերաբերում է տեղական փառատոններին, ապա, ըստ Զորիկի, իր ֆիլմերը ձևաչափից դուրս են:

Քրեական ֆիլմերը կամ սերիալները հաճախ են քննադատվում: Հնչում են կարծիքներ, որ դրանք բացասական ազդեցություն են թողնում և հակադաստիարակչական են:Այդ կարծիքներին Զորիկ Հովսեփյանը պատասխանեց. «Այդ հարցն իմ սրտով էր: Ցանկացած կինոգետի հարցրեք՝ ո՞ր ռեժիսորին եք սիրում: Նա կասի՝ Տարանտինո, Սկորսեզե, բայց սկսնակ Զորիկ Հովսեփյանը կինո է նկարահանում, իսկ որոշ մարդիկ ասում են՝ արյունը շատ է, ցենզուրայից դուրս խոսքերը շատ են: Մարտին Սկորսեզեն իմ ամենասիրելի ռեժիսորն է, մեծ ռեժիսոր, որի կենսագրությունն անգիր գիտեմ, բայց նույն սպանությունները նրա ֆիլմերում են: 

Մարդկանց հետաքրքիր չէ ասելիքը, նրանց հետաքրքիր է, թե ով է աշխատել ֆիլմի վրա: Եթե ես վաղը դառնամ հայտնի, մարդիկ մեծ սիրով կնայեն կինոնկարներս ու գովեստի խոսքեր կասեն; Եթե չունես անուն, Ռոբերտ Դե Նիրոն էլ խաղա քո ֆիլմում, ֆիլմդ «լավը չէ»»:

Ռեժիսորի կարծիքով՝ քրեական դրամա ստեղծելը ռիսկային քայլ էր: Նա հույս չունի, որ այդ ֆիլմի վրա ծախսված գումարը կփոխատուցվի:

«Այսօր գրեթե չկա այլընտրանք: Ցանկացել եմ ցույց տալ, որ պարտադիր չէ միայն կոմեդիա կամ պատերազմի մասին ֆիլմ նկարել: Բացի այդ՝ պետք է նկարահանման մոտեցումները փոխել, քանի որ 2018 թվականն է»,- եզրափակեց Զորիկ Հովսեփյանը:

Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու