Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գործուղման գտնվողների օրապահիկը կհաշվարկվի միջինով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների իրականացման դեպքում լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման, և  մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողի օրապահիկի (լրացուցիչ ծախսերի հատուցման) չափը որոշելու համար նախագիծը կարգավորման կարիք ունի:

Այն անհրաժեշտ է փոփոխել: Երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվեն ՀՀ տարածքից դուրս,  աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը պետք է համապատասխանի օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին:  

Բացի այդ, այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում կամ քաղաքում, ապա հատուցման գումարը պետք է վճարվի համապատասխան երկրների (քաղաքների) համար նախատեսված օրապահիկների միջինի չափով:

Գործուղման օրապահիկի վճարման, իսկ տեղափոխման աշխատանքների դեպքում՝  աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման կարգավորում պետք է նախատեսել այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղման կամ տեղափոխման բնույթ կրող աշխատանքներ իրականացնելիս  մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում:  

ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դաշտային պայմաններում կամ տեղափոխման բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով ՀՀ տարածքում և ԼՂՀ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին: Սակայն որոշմամբ կարգավորված չէ ՀՀ տարածքից դուրս տեղափոխման բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման հարցը: Միաժամանակ չկա դրույթ այն մասին, թե աշխատողին, որ երկրի  օրապահիկը պետք է վճարվի այն դեպքում, երբ նա մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում կամ քաղաքում:

Այս հարցի կարգավորման նպատակով ուսումնասիրվել է միջազգային համանման փորձը, որի արդյունքում պարզվել է, որ տարբեր երկրներում կիրառվող մոտեցումները խիստ տարբերվում են: Օրինակ՝ ՌԴ-ում գործուղման վկայականների առկայության դեպքում հնարավոր է բոլոր երկրների համար նախատեսված օրապահիկների վճարում: Ուկրաինայում հիմք է ընդունվում համապատասխան երկրների համար նախատեսված օրապահիկների միջինը: Որոշ երկրներում էլ հատուցման համար հիմք է ընդունվում այն երկրի օրապահիկը, որի չափն ամենաբարձրն է: 

Արդյունքում, նախագծով որոշվել է գործուղման ժամանակ, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս տեղափոխմանբնույթ կրող աշխատանքներ իրականացնելիս մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողին իր օրապահիկը վճարելիս հիմք ընդունել համապատասխան երկրների համար նախատեսված օրապահիկների միջինը: 

 


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
past.am


 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում