Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շվեյցարիայի քաղաքացին կալանավորվել է սխալ թարգմանության հետևանքով. փաստաբան (փաստաթղթեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 8-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալել են ՌԴ քաղաքացի Արտեմ Սատալկինին: Վերջինս բերման է ենթարկվել, ապա կալանավորվել Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվելու փաստի հիման վրա, այն է՝ գողություն, սեփականության վնաս, ներխուժում բնակարան, թմրանյութերի վերաբերյալ դաշնային օրենքի խախտում։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Արտեմ Սատալկինին  կալանավորել են սխալ թարգմանության հետևանքով։

«Հունվարի 11-ին գնացինք դատարան, ասացի՝ չգիտեմ, թե ով է ֆրանսերենից թարգմանություն կատարել, բայց սխալ է: Պատասխանեցին, որ դատախազությունում նման ծառայություն ունեն, որտեղ էլ թարգմանվել է։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարեց, կալանք նշանակվեց՝ 30 օրով։ Երեկ դիմել են՝ կալանքը երկու ամսով երկարացնելու համար. դատավորն արդեն Արշակ Վարդանյանն է։ Իսկ ես ասացի, որ բացի այն, որ թարգմանությունը օրենքի խախտումով է կատարված, նաև կեղծ է, քանի որ տեքստի մեջ այլ բան է գրված»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սատալկինին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը. «Խախտում է տեղի ունեցել, քանի որ «Անձի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածում ասվում է, որ անձը չի կարող հանձնվել, եթե ստացող երկրում, այսինքն՝ Շվեյցարիայում, այդ հանցագործության պատժի չափը մեկ տարուց պակաս է։ Մենք արդեն երկու ամիս է՝ ասում ենք, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքով այդ հանցագործության համար պատիժը պակաս է մեկ տարուց, դուք իրավունք չունեք նրան հանձնելու։ Այսինքն՝ նա չէր էլ կարող կալանավորվել: Բերել են թարգմանություն, ըստ որի, Սատալկինի մեղադրանքը հինգ տարի և ավել է: Դատախազը մեզ փաստաթուղթ է բերում՝ ասելով, թե լավ չգիտեք ոչ Շվեյցարիայի օրեսնդրությունը, ոչ էլ լեզվաբանությունը. թարգմանությունում այդպես է գրված»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են կալանավորել քաղաքացուն, փաստաբանն ասաց.

«Հիմա հենց դա ենք ուզում պարզել, ասում ենք՝ Շվեյցարիայից բնօրինակ թղթեր տվեք՝ չեն տալիս, տալիս են դատախազի բերած թարգմանությունը, որը կեղծ է»:

Սիրունյանն ասաց նաև, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից իրենց հարցին ի պատասխան հաստատել են, որ սխալ է արվել։ Նա ընդգծեց՝ այն թղթերը, որոնք թարգմանվել և որոնց հիման վրա կալանավորվել է իր պաշտպանյալը՝ հանձնել է նոտարական մի քանի գրասենյակների և ստացել իրենց կողմից սպասվող թարգմանությունը։

Նշենք՝ փաստաբան Սիրունյանն այս դեպքի հետ կապված այսօր բողոք է ներկայացրել նաև Գլխավոր դատախազին: 

Սոնա Հարությունյան

 

Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում 31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին