Ոստիկանության Երևանի քաղվարչության շենքի դեմ գայիշնիկի «պոստ» բացեք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ (Խանջյան 51) ոստիկանական ավտոմեքենաները գրեթե փակում են Խանջյան փողոցը: Օրվա գրեթե բոլոր ժամերին այստեղ ավտոմեքենաները կայանում են երկու-երեք շարքով:
Օրենքներն ու կարգը բոլորի համար են: Եթե այլ փողոցներում երկրորդ շարքում կանգնելն արգելվում է, ապա ինչո՞ւ պիտի քաղվարչության դեմ երեք շարքով կանգնեն, այդ թվում՝ նաև «գայի» ավտոմեքենաները:
Ամենայն հավանականությամբ ոստիկանապետը պետք է մտածի Երևանի ոստիկանության քաղաքային վարչության դեմ «գայի պոստ» բացել:
past.am-ի լուսանկարիչը ֆիքսել է երկու-երեք շարքով կանգնած ավտոմեքենաները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



