ԱԺ տեղեկատվական բաժնի առաջատար մասնագետը տեղյակ չի եղել իր բաժնի գործառույթներից.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԱԺ տեղեկատվական վարչության աշխատողների ատեստավորման գործընթացի ժամանակ խայտառակ արդյունք է արձանագրվել: Բաժնից ընդամենը 2 հոգի են բարեհաջող հանձնել քննությունը:
Երեկ ատեստավորման է մասնակցել բաժնի առաջատար մասնագետը և չի կարողացել տարրական հարցերի պատասխանել:
Այնպես, որ բանավոր քննության ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հուսահատ հարց է տվել.
«Ո՞վ է ԱԺ նախագահը»:
Մասնագետը տեղյակ չի եղել նաև իր բաժնի գործառույթներից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ատեստավորումից «կտրվել» են սույն վարչության պետն ու տեղակալը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



