«Իսլամական պետությունը» ստանձնել է ռուսաստանյան օդանավի կործանման պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆGalatv.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սինայի թերակղզում ռուսաստանյան օդանավի կործանման պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվել էր 224 մարդ, հաղորդում է gazeta.ru-n:
Սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում: Նաեւ նշվում է, որ Սինայի թերակղզում գործող իսլամիստական խմբավորումների տրամադրության տակ նման կարգի զինատեսակ չկա, որով հնարավոր կլիներ խոցել ռուսաստանյան օդանավը:
Իսկ Եգիպտոսի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ օդանավի խոցված լինելու մասին խոսք լինել չի կարող: Ինքնաթիռի բեկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կործանվել էր Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus ընկերության ինքնաթիռը:
Նյութի աղբյուրը՝ http://galatv.am/hy/international/128632/
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



