Վոլոչկովային արգելել են ելույթ ունենալ երեխաների առջև
ՎԻԴԵՈՄանրամասն՝Intermedia24.ru
Սոցցանցում տեղեկություն է հայտնվել, համաձայն որի Անաստասիա Վոլոչկովային արգելել են պարել երեխաների առջև: Բանն այն է, որ Վոլոչկովան որոշել է նվեր մատուցել այն գիմնազիային, որտեղ սովորում է իր դուստրը և ցանկություն է հայտնել իր պարային կոլեկտիվի հետ անվճար միջոցառում կազմակերպել աշակերտների և ուսուցիչների համար:
Այս առաջարկը միանշանակ չի ընդունվել աշակերտների ծնողների կողմից: Նրանք դիմել են տնօրենին՝ համերգն արգելելու պահանջով, և Վոլոչկովան ստիպված հրաժարվել է այս նախաձեռնությունից:
Անաստասիա Վոլոչկովան սոցցանցում հայտնված այս տեղեկատվությանն ու դրա արձագանքներին ոչ մի կերպ չի անդրադարձել և մեկնաբանություններ չի տվել, փոխարենը նա շարունակում է նոր համարձակ լուսանկարներ հրապարակել Instagram –ի իր էջում:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



