«Վարդաշեն» ՔԿՀ-ում երեք դատապարտյալ հացադուլ է հայտարարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին արդեն երրորդ դատապարտյալն է հացադուլ հայտարարել: «Պատիժը կրելուցպայմանական վաղաժամկետազատելու, պատժի չկրած մասն ավելիմեղմ պատժատեսակով փոխարինելուհարցերով անկախ հանձնաժողովը մերժել է դատապարտյալ Ռաֆայել Մկրտչյանի պայմանականվաղաժամկետ ազատ արձակման պահանջով ներկայացված դիմումը, որից հետո նա հայտարարել է հացադուլ (նույն պատճառովհոկտեմբերի 30-ից հացադուլ է հայտարարել նաև պահեստազորիգնդապետ ՎոլոդյաԱվետիսյանը)»,-Արմենպրես-ի հետ զրույցում` նշեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հացադուլ հայտարարած մեկ այլ դատապարտյալ Փայլակ Խանամիրյանի դժգոհությունը կապված է իր առողջական վիճակի հետ: «Նա պարբերաբար տարվում է բժշկական հետազոտությունների և նրան տալիս են իր դեղերը, բայց նա դժգոհում է. դա նրա իրավունքն է»,-հայտնեց Ղլեչյանը:



