Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բունդեսթագի նախագահի հովանու ներքո Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում կտնկվի Հայ-գերմանական բարեկամության այգի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հովանու ներքո Հայ-գերմանական բարեկամության այգի կտնկվի Դորտմունդ քաղաքի Ռոմբերգպարկ բուսաբանական այգում, որն ամենամեծն է Գերմանիայում, իսկ վեցերորդն` աշխարհում: Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը: «Հայկական և գերմանական տարբեր հաստատությունների բակում այգիների հիմնումը կարող է նպաստել այդ կառույցների ակտիվ համագործակցությանը: Սա նշանակում է, որ մենք գիտամշակութային մակարդակով ինտեգրվում ենք եվրոպական կառույցներին»,- նման համոզմունք հայտնեց Օրդուխանյանը` հավելելով, որ արդեն պայամանավորվածություն է ձեռք բերվել Գերմանիայի բուսաբանական այգիների կառավարումը համակարգող վարչության և Երևանի բուսաբանական այգու միջև համագործակցության պայմանագրի ստորագրման շուրջ:

Նոր այգին կկոչվի Գերմանիայի` հայ ազնվականական ընտանիքներից սերող Թեոֆանու կայսրուհու անունով: Պատմաբանների կարծիքով` Թեոֆանուն, ամենայն հավանականությամբ, ծնվել է 959 թ-ին կամ Հայաստանում, կամ էլ Սկլերոսների մակեդոնական կալվածքներից մեկում։

Հայ-գերմանական բարեկամության առաջին այգին բացվել է այս տարվա ապրիլի 11-ին Երևանի Ավան թաղամասում, երկրորդը` գերմանական Բոխում համալսարանական քաղաքում և երրորդը` Եղեգնաձորում:

Օրդուխանյանի խոսքով` Գերմանիայում հիմնված այգում դեռևս չեն տեղադրվել տեղեկատվական ցուցանակներ, քանի որ հնարավոր է թուրքերը վնասեն ծառերը: «Կսպասենք մինչև ծառերն ամրանան, նոր կփակցնենք ցուցանակները, որպեսզի թուրքերը չկարողանան վնասել»,-ասաց բանախոսը` նշելով, որ թուրքական լոբբին Գերմանիայում ամեն կերպ խոչընդոտում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, փորձում տապալել այդ թեմայով գրքերի շնորհանդեսները:

Ինչ վերաբերում է գերմանական Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցին, Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը հավատում է, որ լուրջ աշխատանք կատարելու դեպքում հնարավոր է հասնել հաջողության: «Բունդեսթագի հապաղումն ունի խորը պատճառներ: Նորբերտ Լամերտն անձամբ շատ դրական է տրամադրված հայ ժողովրդի հանդեպ, և ապրիլի 24-ին  ելույթ է ունեցել  մեր միջոցառումներից մեկի ժամանակ: Մեզ անհրաժեշտ է մշակել նոր մոտեցում, քաղաքական կոնցեպտներ և բազմավեկտոր աշխատանքներ տանել: Մենք ոչ լիարժեք պատկերացում Õ �ւնենք Բունդեսթագում քաղաքական ուժերի բաշխվածության վերաբերյալ»,- նկատում է Օրդուխանյանը:

Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները