Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման մասին որոշման նախագծին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 1-ին անցկացվեց Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում քննարկվել են Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված 4 հարց:
Նիստը վարում էր հանձնաժողով նախագահ Ա. Հարությունյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել և միաձայն հավանություն է տվել Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցի, Երևանի թիվ 70 և 91 մանկապարտեզների անվանափոխության վերաբերյալ իրավական ակտի նախագծերին:
Հանձնաժողովը 10 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին իրավական ակտի նախագծին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



