Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


106-ամյակը չբոլորած կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատես- վերապրածներից Սիլվարդ Ատաջյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ եզակի ականատես-վերապրածներից մեկը՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը: Մուսալեռցի կինն ընդամենը մի  քանի ամիս անց՝ ապրիլի 7-ին կդառնար 106 տարեկան:

Նրա ընտանիքի անդամները Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայերի շարքում էին, ովքեր 1915 թվականին մասնակցել էին թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել էին իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել էին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպել էին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները:

«1915 թվականին քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը: Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս և հորեղբայրս զինվորներ էին: Հայրս կարգադրեց մորս վերցնել մեզ և բարձրանալ լեռը»,- պատմել  էր տիկին Սիլվարդն «Արմենպրես»-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացված «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում՝ 2013 թվականին:

2013 թվականից արդեն 5 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության մասին նյութեր պատրաստող մեր տեղի և արտերկրի գործընկերների հետ այս տարիներին բազմաթիվ առիթներ ենք ունեցել այցելելու տիկին Սիլվարդին: Նրա հետ անգամ մի քանի րոպե շփվելու պարագայում, անհնար էր չսիրել նրան, չվարակվել նրա մարդկային ջերմությամբ:

2015թ. փետրվարի սկզբին Սիլվարդ Ատաջյանը բավականին բարդ վիրահատության ենթարկվեց,  բայց նրան հաջողվեց ապաքինվել և ոտքի կանգնել, ապրել հույսով և հավատով: Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող ուժեղ, բազմաթիվ փորձություններ հաղթահարած այս կնոջ մեծ  ցանկությունն էր, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

Past.am-ը միանում է «Արմենպրես»-ի խմբագրությանն ու խորը ցավակցություն հայտնում Ատաջյանների ընտանիքին, հարազատներին, քանզի նա՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը բոլորիս մեծ տատիկն էր՝ Ցեղասպանություն կոչվող այդ համամարդկային ցավի 105-ամյա կրողը...

 

Տաթևիկ Գրիգորյան

 

Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան