Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 բան, որ պետք է անես հենց հիմա

ԼԱՅՖ

1in.am-ը գրում է.

1. Սկսեք ժամանակ անցկացնել ճիշտ մարդկանց հետ: Սրանք այն մարդիկ են, ում ներկայությունը Դուք վայելում եք, և ովքեր առողջ ու ոգեշնչող ձևերով քաջալերում են Ձեզ և ոգևորում դառնալ ավելի լավը: Սրանք այն մարդիկ են, ովքեր Ձեզ ստիպում են ավելի կենդանի զգալ ու առանց որևէ նախապայմանների դառնալ այն մեկը, ով ուզում եք դառնալ:

2. Սկսեք Ձեր խնդիրներին դուրս գալ դեմ հանդիման: Ձեր խնդիրները չեն որոշում, թե ով եք Դուք, այլ այն, թե ինչպես եք կարողանում հաղթահարել դրանք, ու թե ինչպես եք արձագանքում դրանց: Խնդիրները չեն անհետանա, մինչև Դուք որևէ քայլ չձեռնարկեք: Արեք այն, ինչ կարող եք անել, երբ կարող եք անել ու գիտեկցել, թե ինչ եք արել: Ամեն ինչ կախված է այն փոքրիկ քայլերից, որ կատարում եք դեպի ճիշտ ուղղություն: Այս փոքրիկ քայլերը կարևոր են ու, միավորվելով դառնում են մղոններ, որոնք Դուք անցնում եք կյանքի երկար ճանապարհորդության ընթացքում:

3. Սկսեք ամեն ինչում ինքներդ Ձեզ հետ ազնիվ լինել: Ազնիվ եղեք այն բաների հանդեպ, որ ճիշտ են, ու այն բաների հանդեպ, որ անհրաժեշտ է փոխել: Ազնիվ եղեք այն հարցի շուրջ, թե ինչի եք ցանկանում հասնել ու ով եք ուզում դառնալ: Ազնիվ եղեք Ձեր կյանքի յուրաքանչյուր կողմի շուրջ: Որովհետև դու միակ մարդն ես, որի վրա կարող ես հույս դնել: Ճշմարտության համար փնտրիր հոգիդ, այնպես որ, իսկապես հասկանաս, թե ով ես դու: Երբ անես դա, դու ավելի լավ կհասկանաս՝ որտեղ ես հիմա և ինչպես ես հասել այստեղ, և դու ավելի լավ կհասկանաս, թե ուր ես ուզում գնալ:

4. Քո սեփական երջանկությունը առաջնային թող լինի քեզ համար: Քո կարիքները կարևոր են: Եթե դու ինքդ քեզ չգնահատես, հոգ չտանես ու քո համար չպայքարես, դու կվնասես քեզ: Հիշիր՝ հնարավոր է հոգ տանել ինքդ քո մասին՝ միաժամանակ հոգ տանելով նաև մյուսների նկատմամբ: Երբ քո կարիքները հոգաս, ավելի շատ հնարավորություն կունենաս օգնելու ու հոգալու մյուսների կարիքները:

5. Եղիր նա, ով կաս՝ անկեղծ, իսկական ու հպարտ: Փորձելով լինել մեկը, ով իրականում չես, նշանակում է վատնել քո իրական եսն ու անհատականությունը: Ընդունիր այն մարդուն, որ կա քո ներսում, որ ունի այնպիսի գեղեցիկ մտքեր, գաղափարներ, ուժեղ կողմեր ու այնպիսի գեղեցկություն, որ չունի ուրիշ մեկը: Եղիր այն մեկը, որին ճանաչում ես, որ դու ես, եղիր քո լավագույն տեսակը: Եղիր իսկական ու իրական «դուն», ու եթե սիրտդ չես կարողանում դնել ինչ-որ տեղ, ուղղակի դուրս արի այդտեղից:

6. Սկսիր նկատել ու ապրել ներկայով: Այս պահը հրաշք է: Այս պահը միակն է, որ կարող ես երաշխավորված լինել, որ ունես: Այս պահն է հենց կյանքը: Այնպես որ, դադարիր մտածել, թե ապագայում ամեն ինչ որքան հրաշալի կարող է լինել: Դադարիր անընդմեջ մտածել այն ամենի մասին, ինչ պատահել է կամ էլ չի պատահել անցյալում: Սովորիր լինել «այստեղ և հիմա» ու կյանքն այնպես ապրել, ինչպես այն տեղի է ունենում: Աշխարհը գնահատեք այն գեղեցկության համար, որ այն այժմ կրում է իր մեջ:

7. Սկսեք գնահատել այն դասերը, որոնք սովորեցրել են Ձեզ Ձեր սխալները: Սխալվելը բնական է, դա դեպի առաջընթաց տանող քայլն է: Եթե Դու ժամանակ առ ժամանակ չես ընկնում՝ նշանակում է՝ դու չես փորձում ու չես սովորում: Ռիսկի դիմեք, թափառեք, ընկեք, իսկ հետո կանգնեք ու նորից շարունակեք առաջ քայլել ու նորից փորձել: Գնահատեք այն, որ Դուք ինքներդ եք Ձեզ առաջ մղում, սովորում եք, աճում եք ու զարգանում: Հսկայական հաջողությունների հասնում եք ձախողումներով լի երկար ճանապարհն անցնելուց հետո: Ձեր «սխալներից» մեկը կարող է լինել մեծ հաջողություններին կապող օղակը:

8. Սկսիր ավելի բարեհամբույր լինել ինքդ քո նկատմամբ: Եթե ընկեր ունենայիր, ով քեզ հետ խոսեր այն նույն տոնով, որով դու ես խոսում քեզ հետ, որքա՞ն երկար կթողնեիր նրան լինել քո ընկերը: Այն, թե ինչպես ես վարվում ինքդ քեզ հետ, չափանիշ է մյուսների համար նույն կերպ քեզ հետ վարվելու համար: Դու պետք է սիրես քո իրական եսը, այլապես ոչ ոք դա չի անի:

9. Սկսիր վայելել այն բաները, որ արդեն ունես: Մեզնից շատերի խնդիրը այն է, որ մենք կարծում ենք, թե երջանիկ կլինենք, երբ կյանքում հասնենք ինչ-որ մակարդակի, որում գտնվում են ուրիշները, օրինակ, քո գործընկերները, ընկերոջդ ընկերը, ով առանձնատուն ունի, որտեղ անց է կացնում իր ազատ ժամանակը: Ցավոք, որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի հասնես այդտեղ, և երբ տեղ ես հասնում, շատ հավանական է, որ արդեն սկսես մտածել մեկ այլ բանի մասին: Այսպես դու ուղղակի կանցկացնես քո ողջ կյանքը՝ ամեն անգամ ինչ-որ բաների հետևից գնալով՝ արդյունքում մոռանալով ու անտեսելով այն ամենը, ինչ ունես ու կարող ես վայելել այդ պահին: Այնպես որ, ամեն անգամ առավոտյան արթնանալով գնահատեք այն, թե որտեղ եք ու թե ինչ ունեք:

10. Սկսիր ստեղծել քո սեփական երջանկությունը: Եթե դու սպասում ես, որ ինչ-որ մեկը կհայտնվի քո կյանքում ու կերջանկացնի քեզ, ապա դու ուղղակի ժամանակ ես վատնում: Եղիր այն փոփոխությունը, որը ուզում ես տեսնել աշխարհում: Ժպտա, որովհետև կարող ես, ընտրիր երջանկությունը: Ուրախ եղիր քո եսի համար, թույլ տուր, որ դրական տրամադրվածությունդ ոգեշնչի քեզ վաղվան տանող ճանապարհորդությանդ ընթացքում:

Երջանկությունը շատ հաճախ գտնվում է այն ժամանակ և այնտեղ, որտեղ որոշում ես փնտրել: Եթե դու երջանկությունը փնտրես հնարավորությունների մեջ, ի վերջո դու կգտնես այն: Սակայն եթե դու անընդմեջ ինչ-որ ուրիշ բան փնտրես, ցավոք, դու դա էլ կգտնես:

Հունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվում