«Գաթա» բենդը` «Նարեկացի» արվեստի միությունում
ՎԻԴԵՈ«Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով հյուրընկալեց «Գաթա» բենդին, որը 6-ից 14 տարեկան երեխաների և պատանիների հետ իսկական ստեղծագործական փոթորիկ արեց միությունում: Խումբը ներկայացրեց իր ստեղծագործական գործընթացը և տեղում «Լապտերներ» նախագծի փոքրիկների հետ իմպրովիզացիայի միջոցով երաժշտական համարներով հանդես եկավ, պատասխանեց հարցերին, իսկ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը բացատրեց իրենց ներկայացրած երգերի իմաստներ:
«Գաթա» բենդի ստեղծման առաջին սկզբունքը եղել է մարդկային լավ որակի համախմբումը, ինչն էլ դարձավ երեկոյի հիանալի ընթացքի երաշխավորը...
Բենդը ստեղծվել է հինգ տարի առաջ:
Յուրաքանչյուր անդամ հիանալի վարպետությամբ տիրապետում է մի քանի ֆոլք երաժշտական գործիքների:
Խմբի անդամներն են՝ Գարիկ Առաքելյան (պրոդյուսեր), Վահան Զաքարյանը (փողային գործիքներ), Արթուր Բալջյան (hարվածային գործիքներ), Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան (վոկալ):





1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



