Լոռիում մոտ 6 քննիչ է ազատվել աշխատանքից,ինչը կապված է «ալավերդցի Վահագի» գործի հետ. «Ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» օրաթերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից մոտ 6 քննիչ է ազատվել աշխատանքից:
Քննիչների ազատումը կապված է վերջերս տեղի ունեցած աղմկոտ ձերբակալության հետ: Ավելի կոնկրետ՝ Ալավերդցի հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ «ալավերդցի Վահագի» գործի հետ:
Մենք օրերս գրել էինք, որ Վահագն Աբգարյանի մեղադրանքում կա նաև պաշտոնատար անձին կաշառք տալու դրվագ:
Դա որպես առանձին հոդված դրված չէ մեղադրանքի հիմքում, սակայն հստակ նշված է պաշտոնատար անձին կաշառք տալու փաստը: Հենց նույն դրվագով էլ անցնում են վերը նշված քննիչները, որոնք ազատվել են աշխատանքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



