Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջադեպի հարցով կստեղծվի՞ արդյոք էթիկայի հանձնաժողով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 2017թ. հոկտեմբերի 5-ին գրանցված միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հ
ամապատասխան նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի հունվարի 31-ին կայանալիք նիստի օրակարգում:
Միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը:
Առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողովի կողմից եզրակացություն ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, որին ի պատասխան սակայն, Արտաշես Գեղամյանը հերքել էր Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը:
Իսկ թե կստեղծվի էթիկայի հանձնաժողով, թե՝ ոչ, պարզ կդառնա մի քանի օրից, որից հետո ամենայն հավանականությամբ Գեղամյանն այլևս ստիպված կլինի պատասխանել որոշ հարցերի:



