Հրանտ Մելքումայնը 4-րդն էր ֆրանսիական մրցաշարում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանն ավարտեց ելույթները ֆրանսիական մրցաշարում:Արմենպրեսի-ի հաղորդմամբ, Մելքումյանը, 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, կիսեց 1-5-րդ տեղերը: Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 4 հորիզոնականը: Մելքումյան ը հայրենիք վերադառնալուց հետո կմիանա ազգային թիմին, որը նախապատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկիավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



