Հալեպում շրջափակման պատճառով վառելանյութի սուր ճգնաժամ է առաջացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպը քաղաքն արդեն մեկ շաբաթ է շրջափակված է և որևէ փոփոխություն դեռ տեղի չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ առավել մեծ խնդիր է վառելանյութի պակասը: Դժվարությունները կապված են թե մեքենաների լիցքավորման, թե վճարովի էլեկտրածին սարքավորումների էլեկտրականություն ապահովելու հետ: Քանի որ քաղաք ոչինչ չի մտնում, ապրանքների գները բարձրանում են:
«Երբեմն կրակոցների, պայթյունների ձայներ են լսվում հեռվից, հայկական թաղամասերից հեռու, իրավիճակն այդ առումով համեմատաբար հանգիստ է»,- նշեց աղբյուրը:
Հոկտեմբերի 23-ից Հալեպից դուրս եկող միակ ճանապարհը՝ Խանասերի շրջանը սիրիական բանակի և զինված ահաբեկչական խմբավորումների բուռն բախումների թիրախում է հայտնվել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



