IKEA-ի հիմնադիրը 42 տարվա մեջ առաջին անգամ Շվեդիայում եկամտահարկ է վճարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
IKEA-ի հիմնադիր Ինգվար Քամփրադը Շվեդիա վերադառնալուց հետո առաջին անգամ եկամտահարկ է վճարել։ Նա լքել էր երկիրը 1973թ.՝ ի նշան բարձր հարկերի դեմ բողոքի եւ հաստատվել էր Շվեյցարիայում։
Dagens Nyheter պարբերականի տեղեկություններով 89-ամյա Քամփրադը հայտարարագրել էր 17.7 մլն շվեդական կրոնի չափով (ավելի քան 2 մլն) եկամուտ, որի դեպքում հարկի չափը կազմում էր ավելի քան 700 հազար դոլար։
Քամփրադը որոշել է հայրենիք վերադառնալ այ բանից հետո, երբ 2013թ. մահացել էր նրա կինը՝ Մարգարեթը։ Նա Շվեդիա էր տեղափոխվել 2014թ. իսկ դրանից առաջ հեռացել էր իր հիմնադրած ընկերության ղեկավար պաշտոններից, փոխանցում է ՌԲԿ-ն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



