Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորության մասին. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«ՀԱԿ վարչության անդամները ՀԱԿ վարչության վերջին նիստում հարց են բարձրացրել, թե երբ պետք է կուսակցությունը կրկին անցնի ակտիվ գործողությունների ու նորից վերցնի ընդդիմության առաջնորդի դրոշակը: ՀԱԿ նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը բացատրել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չկա, ՀՀԿ-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, և իրենք չեն կարող անիմաստ հանրահավաքներ անցկացնել, առանց կոնկրետ անելիքի:
ՀԱԿ անդամներին այդ պատասխանը ինչ-որ չափով գոհացրել է, սակայն նրանց մեծամասնության մոտ մտավախություն կա, որ իրենք առաջատար քաղաքական ուժից վերածվել են լուսանցքայինի, և եթե այսպես շարունակվի՝ հասարակությունը ընդհանրապես մոռանալու է իրենց գոյության մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:



