Ուրուգվայի նախագահը ֆրանսուհու կյանքը փրկել է Փարիզ թռչելու ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, որը մասնագիտությամբ բժիշկ Է,երիտասարդ ֆրանսուհուն մահվանից փրկել Է դեպի Փարիզ ավիաթռիչքի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուրուգվայի Busqueda հրատարակության տվյալներով՝ Վասկեսը եւ նրա անձնական բժիշկը վերակենդանացման միջոցառումներ են կատարել ուղեւորուհու համար, որի մոտ սուր ալերգիկ ռեակցիա Է պատահել հանրանավում:
Տասնչորսամյա աղջիկը չի կարողացել նորմալ շնչել, ուստի Վասկեսը եւ նրա բժիշկը նրան անհրաժեշտ դեղ են տվել եւ ներարկում կատարել երակի մեջ: Դա ուղեւորուհուն օգնել Է ուշքի գալ եւ հասնել նշանակման վայր, թեեւ ինքնաթիռի անձնակազմն արդեն պատրաստ Էր արտակարգ վայրԷջք կատարելու Բրազիլիայում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ Վասկեսը պաշտոնական այցով գտնվում Է Ֆրանսիայում, որտեղից այնուհետեւ կմեկնի Ճապոնիա:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



