Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ծառուկյան» դաշինքում Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը կքննարկվի առաջիկայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին այլ քաղաքական կուսակցություններ: Հարցն ավելի ուշագրավ էր դարձել, երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն այնպիսի թեկնածու է առաջադրել, որն ընդունելի կլինի բոլոր՝ ինչպես իշխանական ու իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր բոլոր ուժերի համար: 

Այս հայտարարությունն անշուշտ մեկնաբանման կարիք ուներ և մամուլը սկսեց հատկապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվել, թե նրանք ինչ կարծիք ունեն Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ  4-րդ նախագահի, մասին:

Past.am-ը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանից փորձեց պարզել, թե արդյոք դաշինքում քննարկվե՞լ է հարցը: 

«Մեր կուսակցությունում բոլոր հարցերը որոշվում են բոլոր պատգամավորների, քաղխորհրդի անդամների հետ մեկ առ մեկ քննարկելուց, ինչպես նաև քաղաքական այլ գործիչների կարծիքները հաշվի առնելուց հետո միայն: Գագիկ Ծառուկյանը երբեք միանձնյա որոշումներ չի կայացնում և բոլոր հարցերը դաշինքում լուծվում են ներքին ազատ, թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցին, ապա այդ հարցը դեռ չենք քննարկել»,- ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ չկա հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ հարց, որի մասին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն իրենց կարծիքը չհայտնեն, իսկ որոշումները կայացվում են համատեղ, որից հետո նոր ներկայացվում է հանրությանը:

Պատասխանելով հարցին, թե ԱԺ-ում կազմակերպված գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները բավարարեցի՞ն «Ծառուկյան» դաշինքի անդամների սպասելիքները, Գևորգ Պետրոսյանն ասաց.

«Մենք հավատարիմ ենք մեր նախընտրական խոստումներին և «Ծառուկյան» դաշինքն իր նախընտրական ծրագրում ներկայացնելով 15 կետերը, նշել էր, որ կարևորում ենք երկրում հարկային և մաքսային վարչարարության համապատասխանեցումը մեր իրականությանը: Եվ այսօր էլ մենք չենք հրաժարվում այդ ծրագրային դրույթներից և կարծում ենք, որ հարկային և մաքսային վարչարարությունն ուղղակիորեն կանխորոշում է Հայաստանից արտագաղթը:

Իսկ սա մեր թիրախային կարևոր կետերից մեկն է, ինչը մեղմելու համար մենք մեր բոլոր հնարավորությունները ծառայեցնելու ենք, որպեսզի մեր ներկայացրած ոչ միայն այդ, այլև մյուս ծրագրային դրույթները կյանքի կոչվեն: Եվ այն քաղաքական ուժը, որը ոչ թե թղթի վրա կամ բանավոր, այլ իրականում իր ծրագրերում հաշվի կառնի մեր կողմից ներկայացրած ծրագրային դրույթները և կիրականացնի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել դրանք, մենք կհամագործակցենք այդ ուժի հետ»,- ասաց Գ. Պետրոսյանը:

 

Արմինե Գրիգորյան

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները