Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական տոնավաճառ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» աճուրդի են հանել ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ»-ի քարոզչության համատեղ շտաբը երեկ Ազատության հրապարակում կազմակերպել էր իր հերթական հանրահավաքը, որը, ինչպես եւ նախորդը, տապալվեց: Միայն թե՝ մի տարբերությամբ. եթե նախորդ անգամ եղանակային պայմանները լավ էին, այս անգամ անձրեւ էր, եւ կազմակերպիչները հանրահավաքի սակավամարդությունը բացատրում էին անձրեւի հանգամանքով:

Ազատության հրապարակում հազիվ 300-400 մարդ էր հավաքվել: Սրանք հիմնականում պատահական մարդիկ էին, որովհետեւ նույնիսկ հանրահավաքի կազմակերպիչ ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներից շատերը հարկ չէին համարել ներկա գտնվել հանրահավաքին: Հիմա նրանք զբաղված են շատ ավելի կարեւոր եւ օգտակար գործով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորվելու են նոյեմբերի 6-11-ը: Եվ արդեն հայտնի է, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը», կանգնած են լուրջ խնդրի առաջ, քանի որ նրանք չեն կարողանում լրացնել հանձնաժողովների իրենց հասանելիք տեղերը: Եվ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամը իր այդ 1 օրվա աշխատանքի դիմաց ստանալու է 50 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահը՝ 100 հազար:

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ անկեղծորեն ասում են, որ 100 ընտրատեղամաս ունեցող տարածքներում իրենք չունեն նույնիսկ 10 մարդ: Համամասնությամբ կուսակցություններին տրված է նաեւ հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորություն: Բայց ՀԱԿ-ի եղած անդամները չեն ուզում լինել հանձնաժողովի նախագահ երկու պատճառով. նախ՝ հասկանում են, որ նման պատասխանատվություն ստանձնելով՝ իրենք ենթարկվելու են իշխանությունների ճնշմանը, ինչին պատրաստ չեն, բայց գլխավորը՝ չունեն համապատասխան փորձ եւ գիտելիքներ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու, ընտրական պրոցեսը կազմակերպելու, արձանագրություններ կազմելու համար:

Չունենալով մարդկային ռեսուրս՝ այս կուսակցությունները գյուղերում դիմում են ՀՀԿ-ական գյուղապետերի օժանդակությանը, որոնց վրա է դրված «այո»-ի համար ձայներ ապահովելու գործը: Գյուղապետերն էլ մեծ հաճույքով գնում են այդ տեղերը, որպեսզի կարողանան առանց որեւէ լուրջ խնդիրների եւ ավելորդ գլխացավանքի լուծել իրենց խնդիրը: Նույնը կատարվում է մնացած ավելի մեծ համայնքներում, ինչի արդյունքում ընտրական հանձնաժողովները լրացվելու են հիմնականում իշխանության ներկայացուցիչներով, եւ հենց նրանք էլ կազմակերպելու են հանրաքվեն:

Ասվածի մեջ այնքան էլ դժվար չէ համոզվել. թող ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» հրապարակեն իրենց տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անուն-ազգանունները եւ կուսակցական պատկանելությունը, հրապարակեն, թե որ տեղամասում է իրենց ներկայացուցիչը ընտրվել նախագահ, եւ մենք բոլորս կտեսնենք, թե իրականում ինչ թատրոն է բեմականացվում մեր աչքի առաջ:
Հայաստանում կա մոտ 1800 ընտրատեղամաս, բայց այդ կուսակցությունները չունեն նույնիսկ դրա կեսի չափ անդամներ կամ համախոհներ: Խոսքը իրական անդամների եւ ոչ թե թղթի վրա գրվածների մասին է: Թատրոն է այն պարզ պատճառով, որ այս կուսակցությունների լիդերները հրապարակում կանգնած հասարակությանը համոզում են, որ իրենք պայքարելու են ընտրակեղծիքների դեմ, մինչդեռ արդեն տեւական ժամանակ զբաղված են հանձնաժողովներում ունեցած իրենց տեղերը վաճառքի առարկա դարձնելով:

Դեկտեմբերի 6-ին այս կուսակցությունները կհայտարարեն, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, բայց որեւէ մեկը նրանց չի ասի, որ այդ արդյունքները կեղծվել են ոչ թե դեկտեմբերի 6-ին, այլ այն ժամանակ, երբ իրենք շուկայական տնտեսության կանոններին համապատասխան աճուրդի էին հանել ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը: Բայց նրանք անպայման կբողոքեն, կընդվզեն, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե իրականում ինչով են զբաղված իրենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա