Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Անցած շաբաթ օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 1–ամյա պաշտոնավարման նախօրեին, ԱՄՆ կոնգրեսը կառավարությանը «Shutdown» հայտարարեց՝ չհաստատելով 2018–ի պետբյուջեն:

Արդյունքում դաշնային ծառայությունների մեծ մասը պաշտոնապես դադարեցրել է իր աշխատանքը, և ոչ ոք չգիտի, թե տանը նստած պետական ծառայողները երբ են վերջապես վերադառնալու իրենց գրասենյակներ:

Մամուլի պնդմամբ՝ իրավիճակի գլխավոր պատասխանատուն դեմոկրատներն են, որոնց չհաջողվեց վարչակազմի հետ համաձայնության գալ ԴԱԿԱ–ի՝ անօրինական փախստականների («երազողների») կեցության ժամկետը ԱՄՆ–ում երկարաձգող ծրագրի շուրջ: Մյուս կողմից էլ՝ դեմոկրատներն իրե՛նք էին ճնշված ներգաղթյալների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների, հեղինակավոր անձանց և սովորական ցուցարարների «գրոհով», որի ընթացքում վերջիններս դեմոկրատներին մեղադրում էին պասիվ հարմարվողականության մեջ և կոշտ միջոցներ չձեռնարկելում:

Պարզից էլ պարզ է, որ այս իրավիճում, առանց այդ էլ վերջին ընտրություններում բարոյալքված դեմոկրատներն այլևս չէին կարող լուրջ հույսեր կապել էլեկտորատի հետ՝ Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններում, եթե գոնե չսպառնային, թե չեն հաստատի կառավարության ֆինանսավորումը: Չխոսենք արդեն այն մասին, որ այսօր էլ նրանք Թրամփի իմփիչմենթի և նոր ընտրությունների մասին են երազում՝ այն խիստ հավանական դիտարկելով, այսպես կոչված, Ռուսական գործի և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ձեռնարկած հետաքննության համատեքստում:

Իսկ ինչո՞վ էին զբաղված Սենատում, այնուամենայնիվ, մեծամասնություն հանդիսացող հանրապետականները: Պարզվում է՝ հանրապետականները իրենք են հայտնվել անորոշ իրավիճակում, քանի որ, ինչպես հաճախ է պատահում, Սպիտակ տնից հակասական ուղերձներ են ստացել այս ամբողջ ընթացքում:

Մասնավորապես՝ անցյալ շաբաթ դեմոկրատները խոստացել էին հաստատել կառավարության ֆինանսավորումը և երկրի սահմանների ուժեղացած հսկողության հարցում Թրամփի առաջ կանաչ լույս վառել, ինչին Սպիտակ տունը հավանություն էր տվել: Սակայն, շատ չանցած, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հանդես եկավ տարօրինակ մի հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ Թրամփը ոչ միայն ԴԱԿԱ–ի հարցում չի պատրաստվում զիջել, այլև, չնայած հարևան Մեքսիկան «ամենավտանգավոր երկիրը» որակելու իր հայտարարությանն ու այդ երկրի հետ պատ կառուցելու նախընտրական խոստմանը, այլևս չի կամենում այդ մի գործն էլ գլուխ բերել:

«Թրամփը ժամանակին չի ըմբռնել այդ պատը կառուցելու հետ կապված իրականությունը»,– հայտարարեց Քելլին, որից հետո Թրամփն ինքը հանդես եկավ թվիթով, իբր՝ «պատը պատ է մնում, և դրա անհրաժեշտությունը չի վերացել»:

Այս հակասական հայտարարություններից հետո հանրապետականներն իրենք նպաստեցին դեմոկրատների «հաղթանակին»՝ որոշելով, որ կխափանեն քվեարկությունը թե՛ փախստականների, թե՛ երկրի սահմանները պաշտպանելու օրինագծերի հետ կապված, և այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը հստակ չի ասել, թե ինչ է ուզում:

Սրանից ավելի ոգևորվելով՝ դեմոկրատները հայտարարություն տարածեցին, թե՝ Հանրապետական կուսակցությունն ու ներկայի վարչակազմն անկարող են երկիրը կառավարել: Եվ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ չնայած կառավարության ֆինանսավորման դադարին՝ իր աշխատանքն է շարունակում նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննող հանձնաժողովը (որն, ի դեպ, դեռևս որևէ արդյունք չարձանագրած իր աշխատանքի դիմաց արդեն իսկ 7 մլն միլիոն դոլար է ծախսել և ֆինանսավորվում է անկախ ամեն ինչից), ստացվում է, որ 2018 թվականը Թրամփի համար ավելի բարդ տարի է լինելու, քան անցած 2017–ը:

 

Գոհար Սիմոնյան

 

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնում