Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լավ գործ ունենալու համար «մեջք» է հարկավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպանը ծայրահեղ ծանր վիճակում է, գրում է «Փաստ» օրաթերթը

 

Բանաստեղծ, իրավապաշտպան, հեռուստահաղորդավար Հայկազ Մակարյանը կանգնել է ծանր կացության առաջ: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում 27–ամյա երիտասարդը նշեց, որ իր սոցիալական իրավիճակը ծայրահեղ ծանր է: Իրավապաշտպանը, ով հանդիսացել է բազմաթիվ քաղաքական ակցիաների նախաձեռնող և կոորդինացրել է բազմաթիվ սոցիալական աշխատանքներ, խնդրում է` լսել իրեն:

«Խոսքը վերաբերվում է ապրելատեղին, կացարանին և աշխատանքի բացակայությանը, իսկ ամենածանրը այն է, որ ես բացարձակապես մենակ եմ»,– նշեց Հայկազ Մակարյանը:

Հորից զրկվել է վաղ տարիքում, մորը կորցնելը նրա համար ամենամեծ հարվածն էր, որովհետև դեռ 14 տարեկան էր ու հենց այդ ժամանակ կորցրեց մանկությունը:

Ուսման մեջ հաջողություն է ունեցել, տպագրել է բանաստեղծական մեկ ժողովածու.

«Հավատում էի, որ կհասնեմ արդյունքի, սակայն մեր երկրում «մեջք» է հարկավոր լավ գործ ունենալու համար ու ոչ թե կրթություն: Ես առողջական խնդիրներ ունեմ` տեսողական խնդիր և դեպրեսիվ իրավիճակներից առաջացած լարվածություն, և այսքանի հետ մեկտեղ պատրաստ էի պայքարել: Ես ոչ մեկից երբեք գումար չեմ խնդրել: Ես աշխատանք եմ խնդրում և պատրաստ եմ ամենածանր գործն էլ կատարել: Երկուստեք համագործակցություն եմ փնտրել, մշակութային, սպորտային, գիտական ծրագրերում: Ես աշխատել եմ որպես լրագրող, սակայն հայտնվեցի կոտրած տաշտակի առաջ: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ այսքան անտարբեր, երբ կարող են օժանդակության ձեռք մեկնել դիմացինին ու նեցուկ լինել»,–ասաց Հայկազ Մակարյանը:

Հայկազ Մակարյանը ծանոթանալով Հռոմում բնակվող հայտնի հայ գործարար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) հայտարարությանը, թե պատրաստ է համագործակցել ծրագրեր ունեցող հայ երիտասարդների հետ դիմել է նրան.

«Արթուր Ասատրյանին հանդիպեցի 2017 թվականի սեպտեմբերի 20–ին և հանդիպումը բավականին ջերմ անցավ: Նա ինձ խոստացավ օգնել աշխատանքի հարցով, սակայն այլևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Ես նրանից գումար չեմ խնդրել` աշխատանք եմ խնդրել: Ես դիմում եմ նաև սփյուռքում բնակվող այն հայերին, ովքեր կցանկանան օժանդակել Հայաստանում աշխատանք չգտնող մարդուն, որը բազմաթիվ ծրագրեր ունի և պատրաստ է դրանք իրականություն դարձնել»:

Հայկազ Մակարյանը կարծում է, որ իրեն «ոչնչացնում» են քաղաքական հայացքների և աշխարհընկալման համար.

«Մեր պետական համակարգի գործելաոճը չեմ ընդունում և առհասարակ ոչ մի կուսակցության շարքերում չեմ ընդգրկվել: Գող չեմ, մարդասպան չեմ, դատված չեմ եղել, ոչինչ չեմ ունեցել կյանքում, որի համար ինձ նախանձեն կամ ատեն ու ասեն` այս վատ պիտակների համար քեզ գործ չենք տալիս: Ես չեմ ցանկանում երկիրը լքել ու գնալ, բայց մարդ եմ և ապրել եմ ուզում…»,– մանրամասնեց նա:

Հայկազ Մակարյանի համար ամենացավոտ խնդիրը կացարանի հարցն է: Ապրում է մորաքրոջ և տատի հետ` Աշտարակ քաղաքում:

«Ես այդ տանը օտար եմ ու ամեն վայրկյան կարող եմ հայտնվել բաց երկնքի տակ: Եթե էսպես շարունակվի, չեմ դիմանա… միակ խնդրանքս է, որ փորձեն ինձ ինչ–որ կերպ փրկել այս վիճակից: Խնդրում եմ թույլ տվեք ծրագրերիս հոգի տամ, կենդանություն տամ և ասելիքս չհնչի` ձայն բարբառո անապատի:

Նշենք, որ Հայկազ Մակարյանը դիմել է նաև Արագածոտնի մարզպետին, ով խոստացել է օգնել, սակայն մինչ օրս որևէ քայլով չի արձագանքել:

 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում