Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարիներ առաջ, ոչ ոք չէր մտածի, որ այս երեխաները հռչակավոր աստղերի են վերածվելու

ԼԱՅՖ

Դեսից-դենից

Ձեզ ենք ներկայացնում հոլիվուդյան և ռուսաստանյան շոու բիզնեսի մի շարք աստղերի մանկական լուսանկարները։ Նայելով այդ նկարներին՝ հասկանում ես, որ տարիներ առաջ ոչ ոքի մտքով չէր անցել, որ մեծանալով՝ այս երեխաները դառնալու են մի քանի սերունդների կուռքեր։

1․ Անդրեյ Մալախով, հեռուստահաղորդավար

Դպրոցական տարիներին ռուսական հեռուստատեսության ամենավառ աստղերից մեկը կարուձևի խմբակ էր հաճախում ու ջութակ էր նվագում։

Անդրեյ Մալախովը երաժշտական դպրոցում (ձախից երկրորդը)

Նա նաև ինտենսիվորեն անգլերենով էր զբաղվում։ Իր իսկ հիշողությունների համաձայն՝ Մալախովն առաջին անգամ սկսեց հեռուստահաղորդավարի կարիերայի մասին մտածել հենց երաժշտական դպրոցում։

 

2․ Անջելինա Ջոլի, դերասանուհի

Միլիոնավոր տղամարդկանց կենդանի երազանք այս դերասանուհին այդքան էլ պոպուլյար չէր հասակակիցների շրջանում դպրոցական տարիներին և նույնիսկ ներառված էր հոգեթերապևտի աջակցություն զգացող աշակերտների հատուկ խմբակում։

Սակայն ի հեճուկս դպրոցական իր համբավի՝ Անջելինան մեծացավ և անճոռնի ճուտիկից իսկական գեղեցկուհու վերածվեց։

Ձախ նկարում Անջելինա Ջոլին մասնակցում է իր ավարտական երեկոյին։

3․ Սերգեյ Բեզրուկով, դերասան

Դերասանական արվեստի նկատմամբ հակումներ Սերգեյ Բեզրուկովը դրսևորել է դեռ վաղ մանկությունից։ Իր առաջին դերը նա խաղացել է դպրոցական բեմում, որտեղ հանդես է եկել պոետ Եսենինի կերպարում։ Ի դեպ, հենց այս գրողի պատվին են Բեզրուկովի ծնողները նրան Սերգեյ անվանել։ 

4․ Ջորջ Քլունի, դերասան

Սրտակեր Ջորջ Քլունին դպրոցական հասակում առանձնակի պոպուլյարություն չէր վայելում։

Նրա գործերն այս առումով ավելի վատացան 13 տարեկանում, երբ նա բախվեց Բելլի կաթվածին, որի արդյունքում նրա դեմքը մասնակիորեն պարալիզացվեց։ Հասակակիցները սկսեցին նրան ծաղրել ու նույնիսկ տվեցին Ֆրանկենշտեյն մականունը։

«Դրանք իմ կյանքի ամենավատ օրերն էին։ Ինքներդ գիտեք, թե ինչ դաժան կարող են լինել երեխաները։ Բոլորը ծաղրուծանակի էին ենթարկում ինձ, բայց այդ փորձություններն էլ ավելի ուժեղ դարձրեցին ինձ»,– կիսվել է դերասանը «The Mirror»–ին տված հարցազրույցում։

Ի դեպ, դպրոցական տարիքում Քլունին երազում էր ոչ թե դերասանական, այլ բեյսբոլիստի կարիերայի մասին, բայց հետագայում հրաժարվել է այդ գաղափարից։ Բարեբախտաբար :)

5. Ֆիլիպ Կիրկորով, երգիչ

Ռուսական էստրադայի աստղերից ամենից քիչն իր մանկության մասին հիշել սիրում է Ֆիլիպ Կիրկորովը։

«Դպրոցում ես ինձ օտարածին մարմին էի զգում հասակակիցներիս շարքում, քանի որ ինձ օտար էին նրանց խնդիրներն ու հետաքրքրությունները։ Դա ըստ երևույթին նրանից էր, որ ես շատ էի շփվում ծնողներիս ու նրանց ընկեր-կոլեգաների հետ»,–խոստովանել է նա իր հարցազրույցներից մեկում։

Բայցևայնպես, իր հասակակիցներով շրջապատված ռուսական էստրադայի փոփ արքան այդքան էլ ընկճված ու դժբախտ տեսք չունի կարծես թե։

Կիրկորովը ձախից երկրորդն է։ 

6․ Քիմ Քարդաշյան, ռիալիթի շոուների աստղ

Հարուստ հոլիվուդյան փաստաբանի դուստր լինելով՝ Քիմը դեռ մանկուց շատ բարետես երեխա էր՝ մեծ աչքերով ու գեղեցիկ դիմագծերով, և նրա ծնողները նրան ոչնչում չէին մերժում։

Ի դեպ, հենց ծնողներն են ժամանակին երիտասարդ Քիմին դրդել էպատաժային կենսակերպ վարելուն ու հավանության են արժանացրել «Քարդաշյանների ընտանիքը» ռիալիթի շոուի ստեղծման գաղափարը։ Ու պետք է նշել, որ Քիմը բնավ էլ չի ափսոսում դրա համար։

7․ Քսենյա Սոբչակ, հեռուստահաղորդավար

Երաժշտական դպրոց, բալետ, անգլերենի խորացված ուսուցում... Ծնողներն ուզում էին, որ աղջիկը գնա հոր ճանապարհով ու ընտրի իրավաբանի մասնագիտությունը, բայց արդեն դպրոցական տարիքում Քսենյան մերժեց այդ առաջարկությունը՝ հայտարարելով, որ միևնույն է՝ չի կարող այդ ոլորտում հասնել ավելիին, քան իր հայրը։

Քսենյա Սոբչակը՝ ծնողների հետ

Միջին դասարաններում ապագա հեռուստաաստղը երազում էր դառնալ բալետի պարուհի, բայց հետագայում գերադասեց սովորել МГИМО-ում։

8․ Լեոնարդո Դի Կապրիո, դերասան

Իր իսկ խոստովանությամբ՝ Դի Կապրիոյի ճակատագիրը կանխորոշված էր դեռ մանկուց։

«Ես մեծացել եմ Հոլիվուդի ետնաբակերում ու մտածում էի, որ կխելագարվեմ, մինչև մեծանամ... մինչև 13 տարեկան ես կարծում էր, որ դերասան լինելը մասոնության պես մի բան է, որը պետք է լինի արյանդ մեջ ու փոխանցվի գեներով»։

«Դպրոցը ես չէի սիրում, որովհետև այնտեղ ստիպում էին կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք ես չէի էլ ցանկանում իմանալ»։​

9․ Աննա Սեմենովիչ, երգչուհի

Դպրոցական տարիքում «Блестящие» համույթի այս անդամը չէր էլ մտածում երգչուհու և հեռուստադիվայի ապագայի մասին։

Փոխարենն այն ժամանակ դեռ փոքրամարմին ու փխրուն աղջիկն ակտիվորեն պատրաստվում էր պրոֆեսիոնալ գեղասահքի աշխարհ մտնելուն։

Իր մտահղացումը, սակայն, նա չկարողացավ իրականացնել, որովհետև ստիպված էր դադարեցնել մարզական կարիերան ծնկի վնասվածքի պատճառով։

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել