Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Утка» անուններ են շրջանառվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև հանրապետության ապագա նախագահի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Գործող նախագահը ասել է, թե նա պետք է անցած ճանապարհ ունենա, ճանաչում ունենա երկրի ներսում և դրսում, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, լինի անկողմնակալ, երբեք քաղաքականությամբ զբաղված չլինի և անկուսակցական լինի:

Մինչ ոմանք փորձում են հասկանալ, թե ում է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, ակտիվ հասարակության մի ստվար զանգված արդեն իսկ սոցիալական ցանցերում ներկայացնում են իրենց կանխագուշակումները՝ Էդվարդ Նալբանդյանով սկսած ու Արկադի Ղուկասյանով ավարտած:

«Փաստը» Սերժ Սարգսյանի բնութագրումների, հնարավոր թեկնածուի շուրջ զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

 

Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը կոնկրետ ինչ–որ մեկին ակնարկե՞լ է:

– Քաղաքականության մեջ ռեբուսներ չեմ սիրում, որպեսզի հիմա կարողանամ ինչ–որ ենթադրություններ անել: Երբ իրենք կներկայացնեն թեկնածուին, մենք կտեսնենք ու կհասկանանք՝ թեկնածուն ունի՞ նշյալ ունակությունները, թե ոչ:

Անկեղծ ասած, ես չեմ էլ ցանկանում հիմա փորձել ռեբուս լուծել, թե այդ, այսպես ասած, պարամետրերով շրջանառվող թեկնածուների անուններից ով է համապատասխանում, որովհետև ես կարծում եմ՝ այս պահին շրջանառվում են «утка» անուններ՝ դրանք խայծ են ու կեղծ: Փորձ է արվում պարզապես շեղել ուշադրությունը այն հիմնական թեկնածուից, ում կներկայացնեն:

Բայց քանի որ մեր ձայները բավարար չեն մեր առաջադրած թեկնածուի դեպքում հաղթանակ ապահովելու համար, ուստի ես չեմ ցանկանում անգամ հիմա ենթադրել, թե ում մասին կլինի խոսքը: Իրենք կներկայացնեն, մեզ համար պարզ կլինի, թե նշյալ թեկնածուն ունի վերոթվագրյալ հատկանիշները, թե ոչ:

 

Արդյոք պե՞տք է, որ նախագահը նման հատկանիշներ ունենա, չլինի կուսակցական, քաղաքականությամբ զբաղված չլինի: Հնարավո՞ր է այդպիսի մարդուն տեսնել նախագահի թեկնածուի դերում:

– Իհարկե հնարավոր է, մենք շատ նեղ քաղաքական դաշտ ունենք, և շատերին թվում է, թե մեր նեղ քաղաքական դաշտից դուրս ոչինչ չի կատարվում, չկան արժանավոր մարդիկ, չկան մարդիկ, ովքեր հայրենասիրություն չեն ծախում, ովքեր հայրենասիրությունը չեն սարքել փեշակ: Կան իսկապես լուրջ մարդիկ, լուրջ քաղաքացիներ, ովքեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության արժանավոր նախագահներ: Մենք պետք է կարողանանք մեր նեղ քաղաքական դաշտից մի փոքր դուրս նայել և կտեսնենք, որ այդպիսի արժանավոր քաղաքացիներ ունենք:

 

Քանի որ ձեր ձայները չեն բավականացնի ձեր թեկնածուի հաղթանակի համար, չե՞ք առաջադրելու նրան:

– Եթե առաջադրումը չի ավարտվելու թեկնածուի հաղթանակով, ապա, այո՛, չենք առաջադրի: Առաջին փուլի համար անհրաժեշտ է 76 ձայն: Եթե մեր և «Ելքի» ձայները բավարար չեն սեփական նախագահի թեկնածուն ունենալու համար, ապա՝ ոչ: Երեկ նաև խորհրդարանում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ չի կարելի անել քայլեր, որոնց պարտությունը երաշխավորված է, և անընդհատ հանրային գիտակցության մեջ սերմանել, որ ընդդիմությունը միայն պարտվում է:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Երեխան ողջ է մնացել հինգերորդ հարկի պատուհանից ընկնելուց հետոԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ