Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վտանգավոր խաղեր. «Կամուրջ» հիմնադրամում կամուրջներ են «այրվում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Կամուրջ» հիմնադրամի նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանի հետ ուշագրավ մեր հարցազրույցը պատրաստ էր տպագրության, երբ երեկ «Կամուրջ» հիմնադրամում տեղի ունեցած մի հանցագործ սխեմայի մասին հրապարակում եղավ, որի առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները, ոչ ավել, ոչ պակաս, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրն ու քույրն են:

«Փաստը» նախկին տնօրենից հետաքրքրվեց` արդյո՞ք տեղյակ է, թե խոսքն ինչի մասին է, ինչին նախկին տնօրենը պատասխանեց.

«Վարկերի տրամադրման մասով ես որևէ առնչություն չեմ ունեցել, բայց սա հիմնադրամի խորհրդի կողմից ստեղծված «Կամուրջ» ՓԲԸ–ի գործունեության և այն իրավիճակի արդյունքն է, որն արդեն մի քանի տարի է շարունակվում էր: «Կամուրջում» տեղի ունեցող իրավիճակի մասին ես 2017 թ.–ի հունվարին բաց նամակով տեղեկացրել եմ և՛ ՀՀ նախագահին, և՛ վարչապետին, իսկ ժամանակին նաև ԿԲ նախագահին և «Կամուրջ» հիմնադրամի խորհրդի նախագահին»:

90–ական թվականներից «Save the Children» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում տնօրենի տեղակալի և ծրագրի ղեկավարի պաշտոններում աշխատած Գագիկ Վարդանյանը, ով ներկայում համաշխարհային Միկրոֆինանսական Ցանցի (ՄՖՆ) տնօրենների խորհրդի անդամ է ու ԱՊՀ և Եվրոպական տարածաշրջանի պատասխանատուն, 2000 թվականին ամերիկյան բարեգործական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում հիմնադրել է միկրոձեռներեցության զարգացման «Կամուրջ» բարեգործական հիմնադրամը:

«90 թվականից «Save the Children»–ում սկսվեց միկրոֆինանսական ծրագիր մի նպատակով, որ հետագայում ստեղծվի նաև ազգային անկախ միկրոֆինանսական ինստիտուտ և ինքնուրույն շարունակի գործունեություն իրականացնել: Գործընթացը շատ հաջող ընթացք ունեցավ և 2000 թվականին գրանցվեց «Կամուրջ» հիմնադրամը: Ողջ պատասխանատվության բեռը հիմնականում ինձ վրա էր: Հիմնադրամը գրանցելուց հետո կազմվեց խորհուրդ, որի որոշմամբ ես նշանակվեցի հիմնադրամի տնօրեն և դուրս եկա «Save the Children» կազմակերպությունից»,– ասաց Գ. Վարդանյանը:

Հիմնադրամի խորհրդի կազմում ներգրավվել են հիմնականում «Save the Children»–ի ղեկավարության կողմից երաշխավորված անձինք՝ բանկային ոլորտից, մանկավարժության բնագավառում աշխատող մասնագիտական տարբեր ոլորտներից և այլն: Հիմնադրամի նպատակը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին միկրոփոխառություններ տրամադրելու միջոցով եկամուտ բերող ձեռնարկատիրական գործունեությանը աջակցելն է եղել: Ի դեպ, սկզբում որոշում է եղել միայն կանանց նման վարկեր տրամադրել, սակայն հետագայում այդ ցանկն ընդլայնվել է:

«Այդ ընթացքում ծրագրերն իրականացվում էին գրանտային ծրագրերի շրջանակներում: Ֆինանսավորում ենք ստացել «GTZ», «USAID» կազմակերպությունների կողմից և այլն: Բացի հարկ վճարելուց մենք կառավարության հետ որևէ առնչություն չունեինք: Պետական մասնակցություն կամ բյուջեից ֆինանսավորում երբեք էլ չենք ունեցել: Հիմնադրամի կարգավիճակով աշխատելու ընթացքում դարձանք եկամտաբեր կազմակերպություն և բավականին մեծ միջազգային հեղինակություն ձեռք բերելով միկրոֆինանսական ոլորտում, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարողացանք մի քանի երկրներից բավականին փափուկ պայմաններով փոխառություններ ներգրավել: Այդպես հզորացանք և հայտնվեցինք «ռադարի» էկրանի վրա»,– ասաց Գ. Վարդանյանը:

Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը երկար տարիներ եղել է Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցանկում:

«Հայաստանյան պայմաններում դժվար է հավատալ, որ բացառապես սպիտակ դաշտում աշխատելով, հնարավոր է աճել և զարգանալ: 2009 թվականին, երբ Արմավիրի մարզի գյուղերից մեկում, տարիքով և խմելու հակումներ ունեցող մի շահառու, օղու փոխարեն պատահաբար ծառերը սրսկելու համար նախատեսված թույն էր խմել և մահացել: Այդ գործի հանգամանքներն ուսումնասիրելու ժամանակ պարզվել էր, որ նա փոխառություններ ունի՝ մի քանի բանկերում վարկեր ունի, այդ թվում նաև «Կամուրջում» միկրոփոխառություն, որը ժամանակին վճարում էր և որևէ ուշացում չուներ: Եվ կարծում եմ, որ դա պատրվակ հանդիսացավ, որպեսզի ֆինանսների նախարարությունը որոշում կայացնի, որ հիմնադրամում ստուգումներ սկսվեն»,– ասաց հիմնադրամի նախկին տնօրենը:

Այդ ընթացքում հետաքրքրվել են, թե ում հովանավորությամբ է աշխատում հիմնադրամը: Նախկին տնօրենը տեղեկացրել է, որ իրենք ինքնուրույն են աշխատում և որևէ հովանավոր չունեն:

«Չէին հավատում, քանի որ այդ ժամանակ արդեն շրջանառությունը բավականին մեծացել էր: Վերջապես համոզվեցին, որ որևէ մեկը չկա մեր թիկունքին և ստուգումների ժամանակ կազմած ակտում մեկ պարբերությամբ ավելացրեցին, որ մենք տուգանվում ենք մոտ 1,5 միլիարդ դրամի չափով, քանի որ մենք առանց Կենտրոնական բանկի լիցենզիայի ենք գործունեություն իրականացրել»,– ասաց Գ. Վարդանյանը:

Հիմնադրամի նախկին տնօրենը մեջբերելով «Լիցենզավորման մասին», «Հիմնադրամների գործունեության մասին» և Քաղաքացիական օրենսգրքերը, հիմնավորել է, որ փոխառություններ տրամադրելու համար ԿԲ–ի կողմից լիցենզիա չի պահանջվում:

«Ավելին, ես ժամանակին դիմել էի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, նկարագրել եմ մեր գործունեությունը և ինքը պաշտոնական գրություն է ուղարկել մեզ, որ մեր գործունեության համար լիցենզիա չի պահանջվում: Բայց դա էլ հաշվի չառան, որ փաստորեն 2000 թվականից աշխատող ընկերությունը, որտեղ բազմաթիվ հարկային ստուգումներ են իրականացվել, ստուգվել է նաև լիցենզավորման հարցը, երբևէ նման խնդիր չի եղել: Դրանից հետո կրկին հարկային ստուգումներ իրականացվեցին, որի ժամանակ նորից արձանագրվեց, որ էական խախտումներ չկան»,– ասաց Գ. Վարդանյանը:

Տուգանքը չեղյալ համարելու նպատակով նա դիմել է Վարչական դատարան, սակայն, դատարանը նույնպես հաշվի չի առել լիցենզավորման անհրաժեշտության բացակայության հանգամանքը և Ֆինանսների նախարարության որոշումը թողել է ուժի մեջ: Դրան հաջորդել է Հատուկ Քննչական Ծառայությունում սկսված քրեական գործի հարուցումը, որով Գ. Վարդանյանին մեղսագրվել է 4–8 տարվա ազատազրկման դատապարտելու հոդված:

«Գործի դրվեցին շանտաժի տարբեր մեթոդներ ոչ միայն իմ, այլև հիմնադրամի խորհրդի անդամների նկատմամբ, ստիպելով նրանց հրաժարվել հիմնադրամի խորհրդի անդամությունից: Նրանք հերթով հեռացան: «Հիմնադրամների մասին» օրենքով, եթե հիմնադրամը երկու ամիս և ավել խորհրդի կազմ չի ունենում, Արդարադատության նախարարը ժամանակավոր խորհրդի անդամներ նշանակելու իրավունք ունի: Երկու ամիս հետո նոր խորհուրդ նշանակվեց, որի անդամներ դարձան մեր հիմնադրամում ստուգումներ անցկացրած Ֆինանսների նախարարության ԿՌՈՒ–ի պետը, ՊԵԿ նախագահի տեղակալը, այնուհետև բիզնեսի հետ որևէ կապ չունեցող ստոմատոլոգ, իսկ հիմնադրամի նախագահ նշանակվեց Վարդան Արամյանը: Եվ փաստորեն ղեկավարման ղեկն արդեն իրենց ձեռքում էր և միջոցների տնօրինման, որոշումներ ընդունելու իրավասությունն անցավ այդ խորհրդին: Դրանից հետո իմ հանդեպ սկսված քրեական գործը կարճեցին՝ հիմքերի բացակայության պատճառով և սկսվեցին այլ՝ ինձ դուրս մղելուն ուղղված ճնշումները, քանի որ արդեն հիմնական գործն արված էր»,– ասաց Գ. Վարդանյանը:

Ժամանակի ընթացքում, հիմնադրամի խորհրդի որոշմամբ, Գ. Վարդանյանի լիազորությունների շրջանակը գնալով նվազել է: Տնօրենի տեղակալին տրվել է տնօրենի բոլոր լիազորությունները, իսկ հիմնադրամի գլխավոր հաշվապահին վստահվել է կազմակերպության կնիքը: Հետագայում, արդեն խորհրդի որոշմամբ, նրան առաջարկել են խորհրդում անդամություն կամ ազատվել աշխատանքից: Տնօրենը հրաժարվել է խորհրդի անդամ դառնալու առաջարկից, որից հետո նրան ազատել են աշխատանքից:

Եվ հիմա, «Կամուրջ» հիմնադրամի նախկին տնօրենը, ով 20 տարուց ավելի այն կայացրել և զարգացրել է, իր նախկին պաշտոնում վերականգնելու դիմում է ներկայացրել դատարան:

Գ. Վարդանյանը արդարությունը վերականգնելու համար դիմել է նաև ՀՀ նախագահին, վարչապետին և Կենտրոնական բանկի նախագահին, քանի որ գերշահութաբեր ընկերությունն իր խոսքով սկսել է մինուսով աշխատել:

Սա այն է, ինչ «Փաստի» հետ զրույցում ներկայացրեց Գ. Վարդանյանը, սակայն մենք պատրաստ ենք ներկայացնել նաև մնացած կառույցների մեկնաբանությունները:

 

Արմինե Գրիգորյան



Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են