«Դիլիջան ազգային պարկ»–ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան–Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, հունվարի 13–ին մոտավորապես 17:30–ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է և մարվել մոտավորապես 18:20–ին:
Կրակն ընդգրկել է 800 քմ տարածք: Ծառապատ հատվածները չեն վնասվել, այրվել է չոր խոտածածկը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Դիլիջան ազգային պարկ»–ի պահպանման բաժնի աշխատակիցների կատարած շրջայցերի ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 3 անտառախախտման դեպք (ապօրինի 6 ծառահատում), կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` հետագա ընթացք տալու նպատակով:
«Պանտեռա Սիքյուրիթի» ՍՊԸ–ի պահնորդական ծառայության հետ համատեղ հատուկ հսկողությունը և շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է:
«Դիլիջան ազգային պարկ»–ի տարածքում շարունակվում են բնակչությանը քամատապալ, հողմատապալ ծառերից առաջացած վառելափայտի դուրս գրման և բաց թողման աշխատանքները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում իրացվել է 51 խմ փայտանյութ:



