Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են ակտիվ փոխգործակցությունն առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, ինչպես նաև անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



