Եթե խմելու եք՝ չափի մեջ, եթե սիրելու եք՝ անչափ. Past.am-ը շնորհավորում է հայերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվարտվեց 2017 թվականը: Այն հարուստ էր քաղաքական և հասարական հետաքրքիր իրադարձություններով, ինտրիգներով: Բայց, Փառք Աստծո, այդ հետաքրքրությունն ու ինտրիգները չեղան ի հաշիվ ապակայունացման և մեծ կորուստների: Երկիրը չապրեց ցնցումներ, ինչպես նախորդ տարի:
Լավ, տոնական այս ժամերին չծանրաբեռնենք ողջ քաղաքական տարվա ամփոփմամբ, պարզապես արձանագրենք, որ Past.am-ն այս տարի նույնպես եղել է բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ լրահոս է ձևավորվել՝ փորձելով զրուցել այդ իրադարձությունների մասնակից տարբեր կողմերի հետ:
Սիրելի հայեր, լավ եղեք, բարեկեցիկ, առողջ եղեք: Զգացեք սեփական մաշկի վրա տնտեսական աճի այն ցուցանիշները, որոնք կհայտարարի ՀՀ կառավարությունը: Եթե խմելու եք՝ չափի մեջ, եթե սիրելու եք՝ անչափ: Խաղաղություն մեր երկրին:
Սիրով`Past.am
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



