Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ն է կնոջ պատկերացրած իդեալական տղամարդը

ԼԱՅՖ

Եկեք խոսենք իդեալական տղամարդկանցից։ Իդեալներն իհարկե բոլորի մոտ տարբեր են, բայց կան բաներ, որոնք միշտ պետք է հաշվի առնել։

1.Եղե՛ք խելացի

Սա վերաբերում է նաեւ դավաճանություններին։ Հիշեք միայն մեկ բան. եթե ինչ-որ բան եք անում, ուրեմն գործի դրեք ուղեղը՝ անկախ նրանից թռչունների համար բույն եք կառուցում, թե չքնաղ մի կնոջ հետ «լեւի» եք գնում։ Անգամ եթե դուք թքած ունեք ձեր սիրավեպերի հարցում ձեր երկրորդ կեսի կարծիքի վրա, հիշե՛ք, որ կան ընկերներ, ընկերուհիներ, ծնողներ, երեխաներ, գործընկերներ, հասարակություն եւ շատ այլ պատահական վկաներ։ Երկիր մոլորակը շատ ավելի փոքր է, քան դուք պատկերացնում եք, էլ չասած քաղաքը, որտեղ դուք ապրում եք, եւ ով գիտե, թե երբ եւ ամենակարեւորը ինչի համար ջրի երես դուրս կգա տեղեկությունն այն մասին, թե ինչ էիք անում դուք ամեն օր ուրբաթ երեկոյան խորհրդակցության փոխարեն։ Վիճակագրության համաձայն՝ կարիերայի աճի համար կայուն ընտանեկան դրությունը ողջունելի է, ավելին՝ ձեր սիրավեպերի պատահական վկաների թվում կարող է լինել կինը, որին դուք ապագայում միգուցե չուզենք դավաճանել, բայց արդեն ուշ է, քանի որ ձեր հեղինակությունն արդեն հասցրել է ձեզնից առաջ անցնել։ Բացի այդ, մի՛ զրկեք տանը ձեզ սպասող կնոջը ձեր հարաբերություններով պարծենալու հնարավորությունից։ Դավաճանությունը պատահաբար է լինում միայն այն ժամանակ, երբ փողոցով քայլելիս ձեր գլխին երկնքից մերկ կին է ընկնում՝ նախապես արձակելով ձեր անդրավարտիքը, իսկ դուք այդ պահին մտածում եք, դե անգամ դժվար է ասել, թե ինչ եք դուք այդ պահին մտածում։ Մի խոսքով, եթե կա պատահաբար դավաճանելու այնպիսի հավանականություն, որ դուք անմեղ լինեք, ուրեմն այդ հավանականությունն այնքան փոքր է, որ որպես արդարացում չի անցնի։

2. Ուշադրությու՛ն դարձրեք մանրուքներին

Մանրուքները թերագնահատել չի կարելի, բայց դե գերագնահատել նույնպես պետք չէ։ Եթե կինն ամուսնուց բաժանվում է միայն որովհետեւ  նա երբեք դեն չի նետում թեյի բարձիկները կամ իրենից հետո չի լվացում բաժակը, ուրեմն նա հիմար է։ Եթե ամուսինը երբեք դեն չի նետում թեյի բարձիկները եւ անգամ խնդրելուց հետո չի լվացում իր բաժակը, ուրեմն հիմարը նա է։ Դեռ մի բան էլ փնթի խոզ է։ Թույլ մի՛ տվեք, որ մանրուքները փչացնեն ձեր կյանքը։

3. Հոգատա՛ր եղեք

Կնոջը մասին պետք է հոգ տանել այնպես, ինչպես մեքենայի, տան, այգու կամ այնպես, ինչպես դուք ցանկանում եք, որ հոգ տանեն ձեր մասին։ Ուրախ պահե՛ր նվիրեք նրան, չէ՞ որ հարաբերությունների իմաստը հենց դա է՝ ուրախություն պարգեւել միմյանց։ Բացի այդ, կա փոքր մի հնարք։ Չեք կարող հիշել կարեւոր ամսաթի՞վը։ Ուրեմն եթե կնոջը ծաղիկներ եւ նվերներ մատուցեք առանց առիթի, ուղղակի, երբ հնարավորություն եք ունենում, ապա նա չի նեղանա, եթե դուք մոռանաք շնորհավորել նրա մարտի 8-ը, ոչինչ չնվիրեք ծննդյան օրվա կապակցությամբ եւ չհիշեք տարեդարձը։

4. Ինչ կցանեք, այն կհնձեք

Եթե դուք ձեր զուգընկերուհուն գտել եք ակումբում, կուլ տալով կարճ զգեստի եւ հյութալի շուրթերի խայծը, բերել եք նրան տուն, կոկտեյլ հյուրասիրել, ապա չարժե նրան մեղադրել այն բանում, որ նա հավատարիմ չի մնում ձեզ։ Դուք երկուսդ էլ գտել եք այն, ինչ փնտրում էիք։ Եթե դուք հանդիպում եք խելացի, ապահովված կնոջ հետ, ուրեմն պետք չի կշտամբել նրան այն բանի համար, որ նա ուզում է կյանքում ձեզ ինչ-որ բան սովորեցնել կամ որ նա ավելի արագ, համարձակ եւ խելացի որոշումներ է կայացնում, քան դուք եւ շտապում է այդ մասին տեղյակ պահել հանրությանը։

5. Եղեք ավագը

Ընտանիքում կամ հարաբերություններում հավակնելով ղեկավարի պաշտոնին ՝ համապատասխանեք ձեր ընտրած կարգավիճակին: Եղեք հետաքրքիր անհատականություն ու հետեւեք ինքներդ ձեզ ու նրանց, ում համար պատասխանատու եք: Շատ կարեւոր է, որպեսզի տղամարդու հետ խոսելու թեմա լինի, որ նա խելացի լինի ու նրան հնարավոր լինի ապավինել: Գրքեր կարդացեք, ավելի քիչ հայհոյեք այն իրավիճակներում, երբ դա ավելորդ է ու զգացմունքները մի վատնեք:

6. Մի ամաչեք սխալներից ու գրագետ մոտեցեք դրանց

Եթե պատշգամբի դուռը, թեյնիկը կամ էլ լվացքի մեքենան որակյալ սարքել չեք կարող, մի խայտառակվեք ու մի բարդացրեք ձեր կյանքը: Ավելի լավ է վարպետի կանչեք, վճարեք նրան ու հետեւեք, որ ամեն ինչ արվի այնպես, ինչպես հարկն է: Չկա ավելի տխուր տեսարան, քան աղջիկը, որը տղայի հետեւից թաքուն սարքում է անջատիչը կամ էլ այն աղջիկը, որի վրա ծիծաղում են ավտոսերվիսում: Տղամարդ լինելը չի նշանակում ամեն ինչ իմանալ, ի վերջո կինը ձեր կողքին է, ոչ թե որովհետեւ դուք բարձրակարգ փականագործ եք, իսկ ահա իսկական տղամարդ լինել, այնուամենայնիվ, պարտավոր եք:

7. Փող վաստակեք

Չարժե ինձ հանդիմանել շահամոլության համար, ես ինքս կվաստակեմ իմ հացի ու սմարթֆոնի գումարը՝ ասում են կանայք Բայց եթե դուք չեք կարողանում ձեզ ապահովել արժանի կենսամակարդակով ՝ թե սննդի , թե տան վիճակի ու ժամանցի հարցում, ապա դուք հետաքրքիր չեք լինի ոչ միայն կնոջը, այլեւ ամբողջ հասարակությանը: Բոլոր մարդիկ՝անկախ իրենց սեռից, ուզում են վստահ լինել վաղվա օրվա հարցում : Եթե կնոջ կամ էլ մշտական զուգընկերուհու համար գումար չունեք ՝ ուրեմն պետք չէ հարաբերություններ սկսել: Հիմա դրա ժամանակը չէ, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի ինքներդ ձեզ արժանի կենսամակարդակով ապահովեք

8. Կարողացեք հարգել ուրիշի շահերը

 Առաջին հերթին երբեք աղջիկների բերանը մի փակեք: Եթե դուք վստահ եք, որ նա հիմարություն է խոսում, նրան նրբանկատորեն ընդհատեք: Եթե նրան ընդհատելու անհրաժեշտությունը չափազանց հաճախ է կրկնվում, ապա իմաստ ունի մտածել ՝ արդյոք ձեզ պետք է նման զուգընկերուհի, որն այդքան խելք չունի, որ կարողանա ժամանակին լռել: Բայց մինչ այդ ամեն ինչ հավասարակշռեք ու վերջնականապես համոզվեք, որ իրավացի եք, թե չէ շատ ծիծաղելի կլինի, եթե պարզվի, որ այնուամենայնիվ նա էր իրավացի: Հարգեք նրա գործերը ու նրա տարածքը: Նրան ամեն մի մանրուքի համար գործից մի կտրեք: Եթե նրա գործը ձեզ հիմարություն է թվում, դա դեռ չի նշանակում, որ նրա համար էլ է այդպես:

9. Ամեն ինչ շատ հեշտ է

Կա հայտնի պնդում՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Նույնն է նաեւ հարաբերություններում: Ձեր զուգընկերուհին ձեր լավ ու վատ կողմերի արտացոլումն է: Կարելի է շատ կետեր գրել, ասենք՝ «մի խանդեք», «ազատություն տվեք» եւ այլն, բայց այդ ամենը հիմարություն է: Օրինակ, եթե ձեր ընկերուհին ունակ չէ հրաժարվել դավաճանությունից եւ նրան հետաքրքրում են այլ տղամարդկանց առաջարկները, խանդելը հիմարություն է: Նա, միեւնույն է, վաղ թե ուշ դավաճանելու է: Նույնը կանի նաեւ տղամարդը, եթե ուզում է դա: Իսկ եթե դուք վստահ եք, որ նա ձեզ սիրում է եւ դավաճանության չի գնա, ինչո՞ւ սեփական ուժերը ծախսել եւ էշի տպավորություն ստեղծել, երբ ամեն անգամ հայացք նետեն ընկերուհուդ վրա:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը