Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բավականին մեքենա կա կուտակված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեռկացնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
Դեկտեմբերի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, այդ թվում նաև Վարդենյաց լեռնանցքը: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, առկա են տեղումներ ձյան տեսքով:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դեկտեմբերի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



