Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրաժեշտ՝ հիշելով կամ ինչպիսին էր 2017–ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Մոտենում է Ամանորը, և շատերն են փորձում հասկանալ, թե ինչպիսին էր անցնող տարին, ինչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցանք 2017–ի ընթացքում, ինչպիսի զարգացումներ են սպասվում հաջորդ տարի կամ որոնք են մեր առջև ծառացած մարտահրավերները:

Եվ քանի որ մի ամբողջ տարի պարտաճանաչորեն մեր էջում ընթերցողին ենք ներկայացրել միջազգային անցուդարձը կամ գոնե այն կարևոր անցքերը, որոնք հիշարժան ենք նկատել, բնականաբար, չէինք կարող խուսափել նաև տարին ամփոփելու պարտականությունից:

Միանգամից նշենք, որ 2017 թվականը պիտի անմիջապես էլ մարդկության ամենահագեցած և բարդ շրջափուլերից մեկը որակել:

Հին աշխարհակարգի դե–ֆակտո չգոյություն, Դոնալդ Թրամփի նախագահության 1–ին տարվա ընթացքում ԱՄՆ համաշխարհային դերակատարման փոփոխություն, ռուսական գլոբալ ներազդման աճ և սառը պատերազմի տրամաբանությամբ ձևավորվող հարաբերություններ Արևմուտքի հետ, եվրոսկեպտիցիզմ, դրանով պայմանավորված՝ Brexit, աջ տրամադրություններով եվրոպական ընտրություններ, անջատողական հոսանքներ, միաժամանակ՝ եվրոպական ապագայի հետ կապված ամենատարբեր սցենարների փնտրտուք և ընդլայնվող Եվրոպա, հեռավոր Արևելքում չինական կայսրության վերելք՝ համաշխարհային կարգուկանոնի հաստատման ամբիցիոզ հայտով, Հյուսիսկորեական ճգնաժամ, տարբեր հակամարտություններով ու սադրանքներով առավել թեժացած Մերձավոր (միջին) Արևելք, քրդական խնդիր և Անկախության հանրաքվե, Պարսից ծոցի ճգնաժամ և հակաիրանական զարգացումներ, ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ռազմական հաջողություն, որի քաղաքական ամրագրումը, ցավոք, եկող տարվան մնաց, մեծ սպորտի վերջնական քաղաքականացում, ահագնացող միգրացիա/գլոբալացում. այնպիսի տպավորություն է, որ անցնող տարվա բոլոր բախտորոշ իրադարձությունների թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կլցնի՝ անհնար դարձնելով ամփոփում ասվածը:

Բայց եթե, այնուամենայնիվ, փորձենք ընդհանրացումների գնալ՝ պիտի նշենք, որ անցած տարին, 1–ին հերթին, ամբողջովին փակեց նախաինտերնետային դարաշրջանը՝ սեղմելով տարածությունն ու աշխարհի ուզածդ կետը մի վայրկյանում քեզ հասանելի դարձնելով: Այս հանգամանքը մի կողմից՝ սարսափեցնող էր, որովհետև մոլորակը մի բուռ էր դարձրել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մյուս կողմից՝ հուսադրող, որովհետև մեդիան/քաղաքական էլիտաները, նախկինի նմանությամբ, չեն կարողանում մեզնից թաքցնել իրական աշխարհն ու տիրաժավորվող ստերի տիրութում կողմնորոշվելը (միտումնավոր չենք ասում՝ ճշմարտության, որովհետև ստի հաստատումը դեռ ճշմարտություն իմացությունը չէ):

Հաջորդ կարևոր փաստը, որ անհրաժեշտ է դիտարկել՝ այն հակասությունն է, որ ընկած է գլոբալացվող աշխարհի և առանձին ինքնությունների փնտրտուքի, նաև՝ ազգային պետությունների վերաիմաստավորման միջև: Այս առումով, իհարկե, մի կողմից՝ կարևոր էին Թուրքիայում ծավալված զարգացումները (ոմանք դա Էրդողանի սուլթանության ժամանակներ անվանեցին և չսխալվեցին, բայց պրոցեսների հիմքում, ինչպես օրերս արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը հրաշալիորեն նկատեց հարցազրույցներից մեկում, Թուրքիայի ինքնության փնտրտուքն էր և այն հենց այս պահին սուվերեն դարձնելու ձգտումը), մյուս կողմից՝ եվրոպական զարգացումները, որ դրսևորվեցին Կատալոնիայում՝ հերթական անգամ քննարկման առարկա դարձնելով եվրոպական զարգացման մոդելը (նաև՝ այն լքելու դժվարությունը, որ դրսևորվեց Brexit–յան քննությամբ):

Անցնող 2017 թ. նաև խիստ առարկայական դարձրեց բոլոր այն պնդումները, որոնց մենք ակադեմիական ձեռնարկներում էինք հանդիպում կամ դավադրության տեսություններում: Խոսքը գլոբալացվող աշխարհում գլոբալ համակարգերի կառավարման կամ նման պրոյեկտների առաջքաշմանն է վերաբերում: Տևական մի ժամանակահատված գլոբալ կառավարման համաշխարհային դերակատարումը մարդկությունն ԱՄՆ–ին էր վստահել:

Եվ ահա 2017–ը եկավ ապացուցելու, որ Նահանգները ոչ միայն զրկվել են այդ մենաշնորհից, այլև մրցակցության դաշտում են հայտնվել Ռուսական աշխարհի, Չինական ուղու, այսպես կոչված, «անմարշալ» Եվրոպայի Միացյալ Նահանգների, Իրանական/շիական, Արաբական/սունիական, Իսլամական/թուրքական և բազում այլ հավակնոտ պրոյեկտների առջև, որոնցից առնվազն երեքը՝ ռուսականը, չինականն ու իրանականը, արդեն իսկ մեծ մարտահրավեր են դիտարկվում ԱՄՆ–ի կողմից:

Դուք, իհարկե, կարող եք հակադարձել, թե՝ Իրանն, օրինակ, երբեք գլոբալ ամբիցիաներ չի ունեցել և բավարվել է տարածաշրջանային ծրագրերով, բայց հենց այդտեղ էլ կսխալվեք, որովհետև գլոբալացվող աշխարհում առանձին տարածաշրջաններ չեն լինում և չկան: Այն էլ՝ Մերձավոր Արևելքի դեպքում, որն իր նախկին աշխարհագրական իմաստով այլևս չի էլ գործածվում: Հաջորդ տարին, ուրեմն, համոզված ենք, բավական դրամատիկ զարգացումներ կարձանագրի այս համատեքստում, որովհետև ԱՄՆ ներկայի վարչակազմը ամեն գնով է ջանում ոչ միայն ռևանշի հասնել, այլև America the first պնդումը ողջ աշխարհի լոզունգը դարձնել:

Մյուս կարևոր իրողությունը, որով նշանավորվեց 2017–ը, նավթի դարաշրջանի վերջնական ավարտն էր: Ցավալի մի իրողություն հատկապես ՕՊԵԿ–ի հսկաների և Միջերկրածովյան ՆԱՏՕ–ականների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի համար, որոնք, ամերիկա–բրիտանական օգնությամբ, ավերակեցին նավթի գլոբալ արտահանման ենթակառուցվածքների կարևոր հանգույցը վերահսկող քադաֆիական Լիբիան՝ անցնող տարում կանգնելով թե՛ նավթի դարաշարջանի ավարտի, թե՛ ենթակառուցվածքային հանգույցներում ահաբեկչության խորացման, թե՛ Աֆրիկյան բաց դռների առջև (նկատի ունենք չվերահսկվող միգրացիան, որի բնական պատնեշն էր Քադաֆիի Լիբիան):

Այստեղ, իհարկե, տեղին կլիներ խոսել նաև Միգրացիոն համաձայնագրի և Փարիզի բնակլիմայական պայմանագրերի մասին, որոնք երկուսն էլ ԱՄՆ–ը չեղարկեց՝ ցնցակաթվածի հասցնելով միջազգային հանրությանն ու հատկապես Եվրոպային (նաև՝ ՆԱՏՕ–ի, ՄԱԿ–ի, ԵՄ–ի, ընդհանրապես միջազգային կառույցների նկատմամբ ամերիկյան փոփոխված վերաբերմունքի ու նոր աշխատակարգի մասին):

Բայց քանի որ էջի ծավալը մեզ նման հնարավորություն չի ընձեռում, գանք մի վերջին ընդգծման, որ վերաբերում է Կորեական խնդրին ու Սառը պատերազմի տրամաբանությամբ միջուկային սպառազինությանը, որով ԱՄՆ–ն է առաջնորդվում: 1–ին մասով, շատ հնարավոր է, 2018–ը մեզ տհաճ անակնկալ մատուցի՝ Փխենյանին հասցվելիք հարվածների տեսքով, ինչն անդառնալիորեն կփոխի ողջ աշխարհը: Ինչ վերաբերում է 2–ին՝ սա արդեն վախճանաբանական երանգ է ստանում՝ հաշվի առնելով ՌԴ–ում Պուտինի պարտադիր վերընտրությունն ու բոլոր այն քայլերը, որոնք, անշուշտ, կարվեն՝ ի պատասխան Վաշինգտոնի ագրեսիվ ռազմավարության:

Այնպես որ՝ 2017–ին փոփոխությունները շատ էին, սպասումները՝ նույնպես, բայց ոչ միշտ՝ դրական արդյունքով: Հետևաբար, մաղթենք, որ 2018–ն առավել խոհեմ դարձնի համաշխարհային էլիտային և առավել երջանիկ՝ ողջ մարդկությանն ու հատկապես Հայաստանին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելիներս: Թող Հայաստան աշխարհում և բոլորիդ ընտանիքներում՝ խաղաղություն և ուրախություն տիրեն:

 

Պատրաստեց՝ Գոհար Սիմոնյանը

 

Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել