Շտապեք հետազոտվել. շուրջ 1,5 մլն սկրինինգային հետազոտություն արդեն իրականցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման կանխարգելման և վերահսկման նպատակով իրականացվող սկրինինգային ծրագրի շրջանակներում, 35–68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու:
2015 թվականի հունվարից բնակչության նշված խմբերում իրականացվել է շուրջ 1,5 մլն սկրինինգային հետազոտություն: Ընդ որում, շուրջ 675 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, շուրջ 444 հազար քաղաքացի` արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, ՊԱՊ թեստի հետազոտություն իրականացվել է շուրջ 165 հազար կանանց մոտ, ինչպես նաև հղիության 36–38 շաբաթական ժամկետում` շուրջ 43 հազար մեզի և արյան երրորդ հետազոտություն:
Անվճար սկրինինգային հետազոտությունները իրականացվում են Հայաստանի ամբողջ տարածքում, տեղամասային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում:



