Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու կնաանշվեն այն առաջ մղելու նոր հեռանկարները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նաև ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



