Ռուբլով ու դոլարով փոխառություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հերմինե Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հերմինե Ղազարյանը հայտարարագրել է միայն մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ: Շարժական գույք ու դրամական միջոցներ չի ունեցել: Փոխարենն ունեցել է փոխառություններ՝ 5 հազար 853 ամերիկյան դոլար և 888 հազար ռուսական ռուբլի:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած եկամուտները եղել են երեք տարբեր արտարժույթներով՝ դրամով, ռուբլիով ու դոլարով: Աշխատավարձը կազմել է 2 միլիոն 612 հազար դրամ, ստացված փոխառությունները՝ վարկերը, 285 հազար դրամ, իսկ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն էլ կազմել է 3610 ռուբլի ու 51 ամերիկյան դոլար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



