Մալաքյան եղբայրները կարող են հեռանալ «Ստալ»–ից
ՍՊՈՐՏՁմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ստալն», ամենայն հավանականությամբ, կզրկվի հայ ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյաններից:
«Футбол 2» հեռուստաալիքի տեղեկություններով, տարեվերջին լրանում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետն ուկրաինական ակումբի հետ:
Եվ չնայած ակումբը բանակցություններ է վարում նրանց հետ, դեռևս չի կարողանում համաձայնության գալ:
Նշենք` Մալաքյան եղբայրները «Ստալի» առանցքային խաղացողներից են. Էդգարը մրցաշրջանի առաջին հատվածում Ուկրաինայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել և դարձել 4 գոլի հեղինակ, իսկ Գոռը մասնակցել է 14 հանդիպման:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



