Ավստրիայում բողոքի ցույցեր են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի նախագահը շաբաթ օրը հաստատել է «Ազատություն» աջ ծայրահեղական և «Ժողովուրդ» չափավորական կուսակցություններից կազմված կոալիցիոն կառավարությունը, ինչից հետո կանցլերի պարտականություններին է անցել 31–ամյա Սեբաստիան Կուրցը՝ հաղորդում է Euronews–ը, հավելելով, որ դրանից հետո Ավստրիայում բողոքի ցույցերը չեն դադարում:
Հիշեցնենք, որ հակամիգրացիոն քաղաքականության խստացման և Եվրամիությունում Ավստրիայի ինքնիշխանության պաշտպանության ամրապնդման դրույթները կառավարության գործունեության ծրագրում տեսնելուց հետո Բրյուսելը նույնպես անթաքույց դժգոհություն է արտահայտում Կուրցի կառավարության նկատմամբ, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ընդհանրապես բոյկոտել է Ավստրիայի հետ հարաբերությունները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



