Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս նախագծով աշխատողն ավելի անպաշտպան կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Պարզվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը Հայաստանի անկախացումից հետո փոխվել և լրամշակվել է շուրջ 23 անգամ: Հիմա կրկին է փոխվելու, որը սակայն, փորձագետների կարծիքով, ոչ միայն չի թեթևացնելու աշխատող–գործատու հարաբերությունները, այլև էլ ավելի է ծանրացնելու գործազուրկ դառնալու վախը սրտում աշխատողի վիճակը:

Նոր օրենքի հեղինակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նախագիծը, սակայն, բուռն դժգոհություններ է առաջացրել ոչ միայն անկախ իրավապաշտպանների, փորձագետների, այլև՝ Արդարադատության նախարարության մասնագետների մոտ:

Աշխատանքի իրավունքի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Տիգրան Կիրակոսյանի կարծիքով, առաջարկվող նախագծով գործատու–աշխատող հարաբերությունները ոչ թե հստակեցվել են, այլ ավելի անորոշ են դարձել, և ամեն ինչ արվել է, որպեսզի գործատուն ավելի շատ լծակներ ունենա:

«Այս փոփոխությունների արդյունքում գործատուի լծակները շատացել են, իսկ աշխատողն ավելի անպաշտպան է դարձել: Եվ կարելի է եզրակացնել, որ այս փոփոխություններով Հայաստանում փորձ է արվում ստեղծել էժան աշխատուժ և աշխատաշուկա, որպեսզի ներդրումների համար ավելի հարմար միջավայր ձևավորվի»,– ասաց է Տ. Կիրակոսյանը:

Նա նաև հավելեց, որ մի քանի տարի հետո այլևս հնարավոր չէր լինի նման օրենքի նախագիծ անցկացնել, քանի որ աշխատողները սկսել են ավելի շատ պաշտպանել իրենց իրավունքները:

«Չնայած մարդիկ դեռևս ավելի շատ պաշտպանում են իրենց աշխատանքը, քան իրավունքները, բայց այդ հարցում դինամիկա կա: Սրանով, փաստորեն, ներկայում փորձ է արվում այդ դինամիկան կոտրել»,– ասաց աշխատանքի իրավունքի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը:

Ի դեպ, քննարկմանը հրավիրված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը չէր եկել: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, սակայն, մասնակցում էր և բավականին ակտիվ էր: Նա նշեց, որ ներկայացված նախագիծն իրենց գերատեսչությունում տող առ տող ուսումնասիրվում է և պատրաստվում են բավականին ծավալուն առաջարկությունների փաթեթ ներկայացնել:

Քննարկման մասնակիցները նշեցին նաև, որ նախագծով մենք կունենանք աշխատանքային պայմանագրի լուծման սպառնալիքով, աշխատանքային պայմանների էական վատթարացում, ինչը ավելի կբևեռացնի առանց այն էլ անհավասար պայմաններում գտնվող գործատու–աշխատող հարաբերությունները:

Իրավաբան, փաստաբան, աշխատանքի իրավունքի փորձագետ Նարեկ Ներսիսյանն էլ ասաց, որ հասկանալի չէ, թե այս պայմաններում ով է պաշտպանելու աշխատողների իրավունքները:

«Պարզ չէ, թե օրինակ «Աշխատանքի տեսչությունը» ինչպես պետք է պաշտպանի աշխատողի շահերը, քանի որ ոչ գործիքակազմ ունի, ոչ էլ չափորոշիչներ: Եվ չի բացառվում, որ նա էլ առանց լուրջ հիմքի գործատուին պատժի, ցույց տալու համար, որ պաշտպանում է աշխատողի իրավունքները»,– ասաց Ն. Ներսիսյանը:

Նա նաև միտք հնչեցրեց, որ նորմալ դատարաններ չունենալու պատճառով ոչ միայն օրենքներն են կամայական ձևով մեկնաբանվում, այլ Վճռաբեկ դատարանի որոշումները, և այս պայմաններում ինչպես պետք է աշխատողը պաշտպանի իր իրավունքները՝ պարզ չէ:

Ստացվում է, որ այս նախագծով Սոցապ նախարարությունը ոչ միայն աչքը սարքելու տեղը հոնքն է հանում, այլև որոշել է մարդկանց դարձնել «մի բուռ ցորենով» աշխատող ստրուկ:

 

Արմինե Գրիգորյան

 

Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան