Երևան, 24.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂՀ պաշտպանության նոր նախարարը Լևոն Մնացականյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին տեղեկացանք Արցախի նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր' գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով' Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։

Հունիսի 17-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն և բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Մնացականյանին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացված ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:

Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում:

Խոսելով նորանշանակ նախարարի մասին' երկրի ղեկավարը նշել է, որ Լևոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն և հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսևորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:

Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լևոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաև որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման և դրա մարտունակության շարունակական բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան100.000 ծաղիկ մնաց սահմանին․ գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանՄայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըԼիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3123-ի «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Արտակարգ դեպք. ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. Գեղարքունիքում մահացած հղի կնոջ քույրը մանրամասներ է պատմել Մենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասները Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել Թրամփը հրապարակել է Իրանի քարտեզը ԱՄՆ դրոշի գույներով «Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Մերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել Եվրոպայում System of a Down-ը հուլիսին համերգ կունենա Հայաստանում ԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջին Al Arabiya. Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ փոխհատուցման դիմաց Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր «Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում «Ինտերի» մեկնարկային կազմը Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել ԱՄՆ-ում խստացվել են գրին քարտի տրամադրման կանոնները Ասա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համը Մոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանումՆիկոլապետությունը ամենադաժան ու ապoրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների 2027-28 ուսումնական տարվանից ավագ դպրոցում կներդրվեն ինտեգրված առարկաներ Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Նախատեսվում է վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել պարզեցված ընթացակարգ Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ ՍավգուլյանԹրամփի որդին գաղտնի ամուսնացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից են«Հարուստները չեն մահանում» գրառումից հետո 21-ամյա տղան վթարի է ենթարկվել