Պաշտոնյան որոշել է իր առանձնատանը «ժուչոկներ» փնտրող սարքեր մոնտաժել. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրապարակ» օրաթերթը գրում է.
«Հայտնի օլիգարխիկ ընտանիքից սերող քաղաքապետերից մեկը մի քանի տարի է՝ առանձնատուն է կառուցում, որը, հայկական չափանիշներով անգամ, փոքրերից չէ։ Բայց առանձնատների կառուցմամբ Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի։ Մեզ զարմացրեց այն, որ պաշտոնյան որոշել է իր տանը բազմաթիվ խլացուցիչներ, «ժուչոկներ» փնտրող սարքեր մոնտաժել։ Եվ որպեսզի պատերի մեջ տեղադրվող սարքերի տեղը հիշվի, դրանք տեսագրում, «փաստաթղթավորում» է հենց շինարարության փուլում։
Թե ինչ գաղտնի խոսակցություններ են ծավալվելու այս տանը, կամ ինչու պետք է նա հայտնվի անվտանգության ծառայությունների տեսադաշտում, պարզ չէ, քանի որ ընտանիքը հավատարիմ իշխանական կլաններից է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



