Ադրբեջանում անհանգիստ են արաբ շեյխերի հյուրընկալության պատճառով. «Հայկական ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ։ Նրանց թվում է Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ շեյխ Զայդ ալ Նահայտնի ավագ որդին։
Նշվում է, որ Շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը եւ այցը ընկերական բնույթ է կրում՝ շեյխերը, կարծես թե, Հայաստանում են երկրին ծանոթանալու նպատակով։ Միաժամանակ անհանգիստ ակնարկ կա այն մասին, որ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական ներդրումները։ Վերջում էլ հավելում կա, թե այդ մասին առայժմ հրապարակային ոչինչ չի հայտարարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



