Կտավ, զարդեր ու ժամացույց՝ յուրաքանչյուրը ութ միլիոն դրամից ավելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա թանկարժեք՝ 8 միլիոն դրամը գերազանցող կտավների ու զարդերի հավածաքուներ ունի: Հայտարարագրել է ոսկու ձուլակտոր, զարդեր, ժամացույց և թվով երեք կտավ:
Սահակյանն ունի երկու անշարժ գույք՝ բնակարան ու ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է պարտատոմսեր, որոնք կազմել են 30 հազար ամերիկյան դոլար: Փոխառություններ նույնպես հանձնել է՝ 50 հազար ԱՄՆ դոլարի ու 25 միլիոն դրամի չափով:
Դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար ու 20 հազար եվրո, եկամուտներն էլ՝ 3 միլիոն 769 հազար դրամ, որից 3 միլիոն 739 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածը նշված է որպես այլ եկամուտներ:



