«Երկիր Ծիրանի» կուսակցության բողոքի ակցիան ՀՀԿ–ի գրասենյակի դիմաց
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ` Մելիք Ադամյան փողոցի վրա, բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հետ բերել էին կարտոֆիլներ` որոնց վրա փակցված էին ՀՀԿ–ականների պատկերները, կանաչի, ինչի նպատակը ասացին, որ վերջում կպարզաբանեն:
Կարդացին կուսակցության հայտարարությունը: «Ըստ պաշտոնական տվյալների ՀՀ–ում աղքատ է շուրջ 890 հազար քաղաքացի, իսկ շուրջ 60 հազարը ծայրահեղ աղքատ է, երեք երեխայից մեկը աղքատ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներն ավելի սահմռկեցուցիչ են: Բնակչության մի հսկա մասը դժվարությամբ է պահպանում իր գոյությունը, աղքատության դիմագիծը աչք է զարնում»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



