Երկու ավտոմեքենա, երկու բնակարան. ՊԵԿ–ում աշխատելու առավելությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության ստուգումների թիվ 11 բաժնի պետ Արթուր Եթիմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից տեղեկանում ենք նրա՝ երկու ավտոմեքենա ունենալու մասին:
Այսպես, Եթիմյանի սեփականությունն են համարվում «OPEL VECTRA 2.0 I» և «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենաները: Նա որպես անշարժ գույք է հայտարարագրել երկու բնակարան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 11 միլիոն 250 հազար դրամ ու 23 հազար 500 ամերիկյան դոլար: Մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 4 միլիոն 798 հազար դրամ եկամուտ, որն իր աշխատավարձն է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



