Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Brexit–ը գլուխ է բերվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Brexit–ի հետ կապված բանակցություններում վերջապես հաջողվել է զգալի առաջընթացի հասնել՝ Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Վերջինիս լավատեսությունը նաև ուրբաթ առավոտյան Բրյուսել ժամանած՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է կիսել, հավաստելով, որ նախորդ գիշերը նաև Լոնդոնում է Brexit–ի թնջուկների և հատկապես իռլանդական խնդրի հետ կապված արդյունավետ բանակցություններ վարել:

Ըստ այդմ՝ հայտարարվել է, որ Միացյալ թագավորությունն, այնուամենայնիվ, կլքի ԵՄ–ն, սակայն, առավելագույնս բաց սահմաններով, որտեղ չեն լինի ոչ դասական իմաստով սահմանային անցակետեր, ոչ էլ՝ սահմանապահներ: Մեյը նաև խոստացել է, որ Բրիտանիայում գտնվող ԵՄ 3 միլիոն քաղաքացիները կշարունակեն նախկինի պես ապրել, և նրանց իրավունքները ոչ ոք չի ոտնահարի ճիշտ այնպես, ինչպես՝ ԵՄ–ում բնակվող Բրիտանիայի քաղաքացիներինը:

Պարզապես բոլորը կհաշվառվեն, և կեցության իրավունքի համար սահմանված ծախսերն էլ խիստ նվազ կլինեն: Այսպիսով, Brexit–ի հետ կապված բանակցություններում 3 խնդրահարույց կետերից 2–ի (ԵՄ–ն լքելու համար սահմանված տուգանքներ, ԵՄ–ում ապրող բրիտանացիների և Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների իրավահարաբերություններ և իրավունքներ, Իռլանդիայի հետ կապված սահմանի և ընդհանրապես՝ սահմանային խնդիրներ) հարցում Բրիտանիան ու ԵՄ–ն լիակատար փոխըմռնման են եկել, ինչին Ժան Կլոդ Յունկերը փոխզիջում որակումն է տվել Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Սակայն, չպետք է մոռանալ, որ առջևում բանակցությունների 2–րդ և ոչ պակաս ծանր փուլն է, որտեղ, ի թիվս այլ հարցերի, Բրիտանիայի փոխհատուցման խնդիրն է նորից մեջտեղ գալու: Չպետք է նաև բացառել Հյուսիսային Իռլանդիայի խնդրի՝ նոր ուժով բռնկվելու հարցը, որը մերժում էր Brexit–ը, և նրան այդ հարցում Իռլանդիայի հանրապետությունն ու ԵՄ–ն էլ էին աջակցում:

Ինչպես գիտեք՝ Հյուսիսային Իռլանդիան ներկայի տեսքով ձևավորվել է 1921–ին, երբ բրիտանական պառլամենտի՝ Իռլանդիայի կառավարման մասին ակտով, կղզին 2 մասերի բաժանվեց: Հարավային Իռլանդիան 1922–ին Իռլանդիայի ազատ հանրապետություն հռչակվեց՝ Դուբլին մայրաքաղաքով, իսկ Հյուսիսային Իռլանդիան, որի բնակչության մեծ մասը յունիոնիստներ էին, ցանկություն հայտնեց ինքնավարության կարգավիճակով Բրիտանիայի կազմում մնալ՝ Բելֆասթ կենտրոնով։

Դրանից հետո, իհարկե, շատ ջրեր են հոսել, և 2 Իռլանդիաների ազգայնականները մի անգամ չեն տարածքի անկախության հարց բարձրացրել: Սակայն, ԵՄ–ին անդամակցելուց հետո, խնդիրը պակաս սրությամբ է մեջտեղ եկել, որովհետև Դուբլինի համար, որը նույնիսկ ցուցանակներից էր հրաժարվել Հյուիսային Իռլանդիայի հետ սահմանին և ակտիվորեն էր ներգրավված Բրիտանիայի երկրամասի տնտեսության մեջ ու մնացած ոլորտներում, սկզբունքորեն շատ մեծ տարբերություն չկար, թե Բելֆասթը ձևականորեն ում է պատկանում: Brexit–ից հետո, իհարկե, խնդիրը փոխվում էր:

Բայց եթե այժմ Բրիտանիան խոստանում է (անշուշտ՝ գրավոր համաձայնագրեր էլ մեջտեղ կգան), որ անկախ ամեն ինչից՝ կյանքը նախկինի պես է շարունակվելու, և ինչպես երևում է՝ հյուսիսում էլ են համաձայնության եկել այդ հարցում, ուրեմն, 1950–ին Դուբլինի և Լոնդոնի միջև ստորագրված Common Travel Area–ն՝ Ընդհանուր ճամփորդության գոտու համաձայնագիրն էլ ոչ ոք չի վիճարկի: Սեղանին, այդպիսով, ԵՄ–Բրիտանիա մնացած խնդիրներով թղթապանակները կմնան:

 

 

Գոհար Սիմոնյան

ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստը